Վաճառքի թիմի ղեկավար

Bacon Product LLC

Industry: Sales, Business Development

City: Կոտայքի մ., Արզնի գ., Աբովյան խճ., 9

Salary: Բարձր (գործարքային)

Deadline: 12/5/2019

Նկարագրություն

Բեկոն Պրոդուկտ ՍՊԸ-ն հրավիրում է աշխատակցի ՛՛վաճառքի թիմի ղեկավարի՛՛ թափուր հաստիքը զբաղեցնելու համար:

Պարտականություններ

  • Վաճառքի թիմի աշխատանքի վերահսկում, աջակցում նրանց մասնագիտական աճին:
  • Ընկերության կողմից կազմակերպված առևտրային ակցիաների անցկացում՝  ժամանակին և բարձրոակ կերպով:
  • Իր թիմի աշխատակիցների կողմից գովազդային նյութերի արդյունավետ օգտագործման գործընթացի վերահսկում: 
  • Ռազմավարական կարևորություն ունեցող հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և ամրապնդում:
  • Վաճառքի ծավալների և հաճախորդների բազայի ընդլայնման, սպասարկման որակի ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացում և ռազմավարական պլանների մշակում: 
  • Թրեյնինգների և ցուցադրությունների վարում՝ ըստ պահանջի:
  • Թիմի գործունեության և աշխատանքի արդյունավետության վերաբերյալ զեկույցների պատրաստում:
  • Թիմում դրական մթնոլորտի խրախուսում և խթանում:
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իր պարտականությունների շրջանակներում այլ գործառույթների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն վաճառքի, մարքեթինգի կամ կառավարման ոլորտում
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
  • Հաղորդակցման եւ բանակցելու գերազանց հմտություններ
  • Վաճառքի և սպասարկման գերազանց հմտություններ
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Վաճառքի թիմին մոտիվացնելու կարողություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS office)
  • Վարորդական վկայականի և անձնական մեքենայի առկայությունը՝ պարտադիր

Հավելյալ նշումներ

Պարտադիր փորձաշրջան՝ 1 ամիս

Աշխատանքային օրեր՝ 6 օր

Աշխատանքային ժամերը՝ 9:00-18:00

*Ընկերությունը գտնվում է Արզնի համայնքի սկզբնամասում:

How to apply?

Log in or send your resume
Email is required
Password is required

Send your resume to

bacon213218@job.am
SHARE: