Ներմուծման Մասնագետ

Աթենք ՍՊԸ

Ներմուծման Մասնագետ

Աթենք ՍՊԸ

Industry: Project, Program Management

City: Yerevan

Published: 8/7/2019

Deadline: 9/6/2019

Աշխատանքի նկարագիրը ՝  

Ընկերության կարիքներին համապատասխան ապրանքների գնման և ներմուծման գործընթացների կազմակերպում և վերահսկում:    

Գործառույթները՝

  • Պահանջվող ապրանքատեսականու գծով Ընկերության որակական և գնային չափանիշների համաձայն արտաքին շուկայի մշտական ուսումնասիրություն
  • Նոր գործընկերների ներգրավում և գործարար բանակցությունների վարում
  • Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում
  • Մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացների իրականացում և վերահսկում
  • Լավագույն գնային և ապրանքային առաջարկներ ներկայացնող ընկերությունների համեմատական վերլուծություն
  • Բեռնափոխադրող ընկերությունների մրցակցային առաջարկների մշտական ուսումնասիրություն, բեռնափոխադրման գործընթացի կազմակերպում
  • Ճանապարհատրանսպորտային փաստաթղթերի պատրաստում
  • Ներմուծման ողջ գործընթացի կազմակերպում և վերահսկում
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում

Անհրաժեշտ որակները՝

  • Բարձրագույն տնտեսագիտական/տեխնիկական կրթություն
  • Ներմուծման, արտաքին կապերի և լոգիստիկայի ոլորտի աշխատանքային փորձ
  • Միջազգային առևտրի կանոնների, մաքսազերծման գործընթացի վերաբերյալ գիտելիքների առկայություն
  • Համակարգչային գիտելիքներ (պարտադիր` MS Excel, ցանկալի` ՀԾ)
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություն
  • Գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ընդունակություն
  • Ժամանակի կառավարման հմտություններ

Ուշադրություն՝

Կարող են դիմել նաև սկսնակները, ովքեր հետաքրքրված են արտաքին տնտեսական կապերով, ունեն մաթեմատիկական մտածողություն: Նվազագույն պահանջներին համապատասխանության դեպքում մեր մասնագետները կիրականացնեն ուսուցում:

Դիմելու կարգը՝

Ինքնակենսագրություններն ուղարկել նշված էլ. փոստին:

How to apply?

Email is required
Password is required
Reset Password
SHARE:
You might be interested in