Աշխեկը վերահսկում է շինարարական աշխատանքների ընթացքը առօրեա հիմքերով: Նա նաև վերահսկում և համակարգում է տեղամուս թիմի աշխատանքը, որպեսզի ապահովվի սահուն աշխատանքային ընթացք՝ առանց շինհրապարակում աշխատանքային գործընթացների ընդհատումների: Կարևոր է նաև, որ աշխեկը պատրաստ լինի գործուղումներ մեկնելու:
Հիմնական պահանջներ․
- Բարձրագույն տեխնիկական կրթություն
- Աշխատանքային փորձը հատկապես ճանապարհաշինարարության
ոլորտում ցանկալի է
- Կազմակերպչական, ղեկավարման հմտություններ և փորձ
- Պատասխանատվության բարձր զգացում
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, անգլերենի
իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Գործողումների մեկնելու պատրաստակամություն
- Վարորդական իրավունքի և մեքենայի առկայությունը պարտադիր է
Հիմնական պարտականություններ.
- Ընկերության տեղամասերում (ՀՀ մարզերում) շինարարական աշխատանքների
կազմակերպում, վերահսկում, ընդհանուր գործունեության ղեկավարում
- Անձնակազմի կառավարում, պարտականությունների բաշխում
- Կատարված աշխատանքների հաշվառում և վարում, տեխնիկական
փաստաթղթերի ձևակերպում
- Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարականների կատարում
Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր CV-ները (ինքնակենսագրականները) հայտարարության մեջ նշված էլեկտրոնային հասցեին կամ դիմել նամակի միջոցով: