This Job posting is expired.

Լոգիստ Մենեջեր

Fast Trans Logistics LLC

Լոգիստ Մենեջեր

Fast Trans Logistics LLC

Industry: Logistics, Transportation

City: Yerevan

Salary: Մրցակցային

Published: 7/12/2019

Deadline: 8/11/2019

Նկարագրություն

Ամերիկյան կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում լոգիստիկայի ոլորտում հետաքրքրված անձանց:

Եթե անկախ այս ոլորտում ունեցած փորձից ցանկանում եք աշխատել մեր թիմում, ապա կարող եք համարձակորեն դիմել:

Աշխատանքը նախատեսված է նաև ուսանողների համար, այնպես որ տարիքային սահմանափակումներ չկան:

Կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են երկրորդ աշխատանքի հնարավորությամբ: Մեզ մոտ դա հնարավոր է, քանի որ աշխատաժամերը հարմարեցված են ԱՄՆ - ի ժամանակի հետ:

Պարտականություններ

  • լոգիստիկ ընդհանուր գործառույթների կազմակերպում և վերահսկում
  • համագործակցող ընկերությունների հետ կապի պահպանում 
  • վարորդների հետ կապի պահպանում 
  • վաճառքի հետ կապված գործառույթներ
  • պատվերների բեռնափոխադրման գործընթացների կազմակերպում
  • նամակագրություն և հեռախոսային կապի հաստատում գործընկեր կազմակերպությունների հետ
  • պայմանագրերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում

Պահանջներ

  • աշխատանքային փորձը պարտադիր չէ /կազմակերպում ենք ուսուցում/
  • համակարգչային գրագիտություն
  • անգլերեն լեզվի վարժ հաղորդակցման մակարդակ
  • ճկուն միտք
  • արագ կողմնորոշվելու ունակություն
  • գրագետ խոսք
  • հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • պատասխանատվության զգացում

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժ. 16:00 - 01:00, 17:00 - 02:00, 18:00 - 03:00 (կարող եք ընտրել Ձեզ հարմար աշխատաժամեր):


Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե նշված էլ. հասցեին:

You might be interested in