This Job posting is expired.

CARMAC-2 ծրագրի ղեկավարի օգնական

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

CARMAC-2 ծրագրի ղեկավարի օգնական

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Industry: Administrative, Clerical

City: Yerevan

Published: 7/10/2019

Deadline: 7/18/2019

Նկարագրություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացնում է Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիրը (CARMAC-2):

Ծրագրի իրականացման աշխատանքների համար հայտարարվում է  CARMAC-2 ծրագրի ղեկավարի օգնականի մրցույթ՝ ապահովելու ծրագրի գործունեության անխափան աշխատանքը: Ծրագրի օգնականը հաշվետու է ծրագրի ղեկավարին:

Պարտականություններ

  • աջակցել Ծրագրի ղեկավարին իր պարտականությունների կատարման, հաշվետվությունների պատրաստման և նախարարության ու շահագրգիռ այլ մարմինների հետ նամակագրական կապի ապահովման հարցում,
  • ապահովել գրասենյակի բնականոն աշխատանքը, 
  • աջակցել միջազգային և տեղական փորձագետների առաքելություններին վերջիններիս այցերի շրջանակներում, կազմակերպել հանդիպումներ և թարգմանություններ,
  • կատարել թարգմանություններ, երբ մասնագիտական թարգմանություն նախատեսված չէ՝ ապահովելու Ծրագրի թիմի արդյունավետ շփումը շահագրգիռ կողմերի հետ,
  • աջակցել Ծրագրով նախատեսված միջոցառումների պլանավորմանը, իրականացմանը և տեղեկատվության տարածմանը,
  • ապահովել Ծրագրի ղեկավարի հանդիպումների կազմակերպումը, օրակարգի պահպանումը և իրականացնել ծրագրի փաստաթղթաշրջանառությունը,
  • խմբագրել փաստաթղթերը,
  • իրականացնել ծրագրի շրջանակներում բոլոր փաստաթղթերի գրանցումը և պահպանումը,
  • պատասխանել հեռախոսազանգերին և նամակներին,
  • անհրաժեշտության դեպքում կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ,
  • իրականացնել Ծրագրի շրջանակներում այլ պարտականություններ և առաջադրանքներ, որոնք տրվում են Ծրագրի ղեկավարի կողմից:

Պահանջներ

  • բարձրագույն կրթություն գյուղատնտեսության կամ լեզվաբանության կամ հանրային կառավարման կամ հարակից այլ ոլորտներում անգլերենի իմացությամբ, 
  • պետական կառավարման ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ․ միջազգային կազմակերպությունների ծրագրերում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն,
  • անգլերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց հմտություններ, այդ թվում՝ փաստաթղթեր թարգմանելու, ինչպես նաև հանդիպումների ժամանակ թարգմանելու կարողություն,
  • հաղորդակցական և կազմակերպչական հմտություններ, այդ թվում՝ տարբեր երկրներից փորձագետների հետ աշխատելու ունակություն,
  • համակարգչային ծրագրերի իմացություն:

Հավելյալ նշումներ

Ծրագրի սկիզբը` 2019թ.-ի հուլիս:

Ծրագրի ավարտը` 2020 թ.մայիս, հնարավոր երկարաձգմամբ:

Դիմումների վերջնաժամկետը՝  18.07.2019թ.:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրական սեղմագրերը նշված էլ. հասցեով: 

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:

You might be interested in