This Job posting is expired.

Խորհրդատու Վաճառող

ԿՈՄՖՈՐՏ Ռ ԵՎ Վ

Խորհրդատու Վաճառող

ԿՈՄՖՈՐՏ Ռ ԵՎ Վ

Industry: Sales, Business Development

City: Yerevan

Published: 5/29/2019

Deadline: 6/28/2019

Կերամիկական սալիկների, սանտեխնիկայի և այլ շինարարական նյութերի վաճառքով զբաղվող ընկերությանն անհրաժեշտ են խորհրդատու-վաճառողներ:

Պարտականությունները՝

  • գնորդներին ներկայացնել նոր, միմյանց փոխարինող, ինչպես նաև համարժեք տեսականու ապրանքներ,
  • ստուգել ապրանքների անվանումները, տեսականին, գինը,
  • ապահովել պահանջվող քանակի առկայությունը,
  • տրամադրել խորհրդատվություն՝ վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
  • ստուգել գնապիտակների առկայությունը և ապահովել դրանց ճիշտ դասավորվածությունը,
  • ներկայացնել գործող զեղչային համակարգերը և ակցիաների մասին տեղեկատվություն տրամադրել,
  • խթանել ապրանքների վաճառքը,
  • մասնակցել նոր ստացված ցուցանմուշների ընդունման, տեսակավորման, ցուցափեղկերի դասավորման և այլ աշխատանքների:

Հմտությունները՝

  • ապրանքներիի ծագման, տեսակների, առանձնահատկությունների լիարժեք իմացություն,
  • ապրանքների որակական տարբերության իմացություն և բացատրություն,
  • հաճախորդի հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններ՝ սպասարկման ճկունություն,
  • հաճախորդի սպասելիքները գերազանցելու և վստահություն ներշնչելու կարողություն,
  • առևտրի բարձր ցուցանիշների ապահովում,
  • խնդիրներ լուծելու ունակություն,
  • լարված միջավայրում դինամիկ և արդյունավետ աշխատելու կարողություն:

Պահանջվող որակավորում`

  • բարձրագույն կրթություն,
  • տարիքը՝ 25-35տ,
  • համակագչային գիտելիքները (1C),
  • աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում պարտադիր է (2 տարի),
  • ռուսերենի իմացությունը պարտադիր է, իսկ անգլերենինը՝ ցանկալի:

Աշխատավարձը՝

  • 130.000 ՀՀ դրամ + վաճառքից ստացված բոնուսներ՝ Կոտայքի մարզ, գ. Վերին Պտղնիի կամ Աշտարակի խճուղու հարևանությամբ գտնվող խանութ-սրահներում
  • 120.000 ՀՀ դրամ + վաճառքից ստացված բոնուսներ՝ Գարեգին Նժդեհի 25/3 խանութ-սրահում:

Աշխատանքային ժամերը՝ 10:00-19:00 և հանգստյան օր:

Ինքնակենսագրականները (CV-ը հայերեն, լուսանկարով) ուղարկել էլ. հասցեին: Այն ինքնակենսագրականները, որոնք չեն համապատասխանի նշված պահանջներին՝ չեն ուսումնասիրվելու:
 

You might be interested in