This Job posting is expired.

Մարքեթինգի Մենեջեր

Ռայթ Ինվեստ ՍՊԸ

Մարքեթինգի Մենեջեր

Ռայթ Ինվեստ ՍՊԸ

Industry: Marketing, Advertising, PR

City: Yerevan

Salary: Պայմանագրային՝ կախված հմտություններից և փորձից

Published: 5/10/2019

Deadline: 6/9/2019

«Ռայթ Ինվեստ» ընկերությունը փնտրում է փորձառու մարքեթինգի մենեջերի, ով պատասխանատու կլինի կազմակերպության մարքեթինգային գործունեության կազմակերպման, զարգացման համար՝ պոտենցիալ հաճախորդներին ներգրավելու և նրանց լոյալությունն ապահովելու նպատակով:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Իրականացնում է մարքեթինգային հետազոտություններ և կազմակերպում է վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումներ,
  • Մշակում և ներդնում է Ընկերության ծառայությունների առաջխաղացման ուղիներ,
  • Ուսումնասիրում է սպառողների նախասիրությունները, դրանց հիման վրա կատարում է հետազոտություն, ինչպես նաև հավաքագրում և տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվություն,
  • Մասնակցում է վաճառքների պլանավորման աշխատանքներին՝ վաճառքի բաժնի հետ համատեղ, ըստ հաճախորդների սեգմենտների, հիմնական ծառայությունների,
  • Վարում է բանակցություններ գովազդային ընկերությունների հետ, կազմակերպում է գովազդային արշավներ,
  • Հետևում է ընկերության կայքի, սոցիալական ցանցերում ընկերության էջերի վարմանը, թարմացմանը, նպաստում է դրանց առաջխաղացմանը,
  • Մշակում և համակարգում է պրոմո-խորհրդատվությանն ուղղված գործառույթները:

Պահանջվող որակավորում և հմտություններ`

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի ոլորտում ցանկալի է,
  • Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ,
  • Սոցիալական կայք - էջերի վարման փորձառությունը, կայքի օպտիմիզացիան և առաջխաղացումը ցանկալի է,
  • SEO գործիքների բազային իմացությունը, ինչպիսին են՝ Google Analytics, Google Adwords, Webmaster, HTML, CSS, ցանկալի է,
  • Facebook, Twitter, Instagram, Tumblr, Youtube, Pinterest, Linkedin, Google + լավ իմացությունը ցանկալի է,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է,
  • Microsoft Office ծրագրերի լավ իմացություն:

«Ռայթ Ինվեստ» ընկերությունն իր աշխատակիցներին առաջարկում է՝

  • կայուն աշխատանք,
  • մրցունակ աշխատավարձ հիմնված մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա,
  • մասնագիտական աճի (որակավորման բարձրացման դասընթացներ) և կարիերայի անընդհատ զարգացման հնարավորություններ:

Աշխատավարձը պայմանագրային՝ կախված հմտություններից և փորձից:

Համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականներն ուղարկել նշված էլ. հասցեին:

You might be interested in