This Job posting is expired.

Արտահանման Մասնագետ

Արմենիա Վայն Գործարան ՍՊԸ

Արտահանման Մասնագետ

Արմենիա Վայն Գործարան ՍՊԸ

Industry: Sales, Business Development

City: Ashtarak

Published: 5/8/2019

Deadline: 5/18/2019

Նկարագրություն

Կազմակերպությունը փնտրում է արտահանման մասնագետ, որ պատասխանատու կլինի ընկերության արտաքին վաճառքների զարգացման և նոր շուկաների ներգրավման համար:

Պարտականություններ

  • Վերլուծում և մոնիտորինգի է ենթարկում առկա արտաքին շուկան և վաճառքների տեմպերը
  • Կապող օղակ է հանդիսանում տարբեր բաժինների/ արտադրության և արտահանման գործընկերների միջև
  • Վերահսկում է արտաքին վաճառքների գործընթացները, օժանդակում գործընկերների հետ հաղորդակցությանը
  • Ուսումնասիրում է հաճախորդների բողոքներն ու առաջարկությունները
  • Օժանդակում է նոր գործընկերների հետ հարաբերությունների ստեղծմանը, նոր շուկաների ձեռքբերմանը
  • Պատրաստում է պրեզենտացիաներ, առաջարկներ, գործընկերների փաստաթղթերը, ինչպես նաև հաշվետվություններ ղեկավարության և գործընկերների համար
  • Ստեղծում և կառավարում է գործընկերների բազան (արտադրանքներ, ֆինանսներ, նախագծեր և այլն)
  • Ուսումնասիրությունների, վերլուծությունների և պայմանավորվածությունների հիման վրա ներկայացնում է վաճառքների կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումներ
  • Նախապատրաստական աշխատանքներ է կատարում՝ կապված ընկերության միջազգային ցուցահանդեսների մասնակցության հետ
  • Նախապատրաստական աշխատանքներ է կատարում գործընկերների գործարան այցելության համար
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին 

Պահանջներ

  • Անգլերենի, ռուսերենի գերազանց իմացություն
  • Կազմակերպվածություն, մանրունքներին ուշադրություն դարձնելու կարողություն, առաջադրանքները դասակարգելու ունակություն,
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Ժամկետներով և ծանրաբեռնված աշխատելու կարողություն
  • Նախագծերի կառավարման ունակությունը կդիտվի որպես առավելություն
  • Տրանսպորտային ընկերությունների հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն
  • Գինեգործական գիտելիքները կդիտվեն որպես առավելություն
  • Միջազգային առևտրում 2 տարվա աշխատանքային փորձ
  • Միջազգային առևտրի փաստաթղթաշրջանառության ստանդարտների իմացություն
  • MS office փաթեթի իմացություն

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին:

You might be interested in