Վարկային Մասնագետ

Արցախբանկ ՓԲԸ

Վարկային Մասնագետ

Արցախբանկ ՓԲԸ

Industry: Accounting, Finance, Banking

City: Yerevan

Published: 5/8/2019

Deadline: 6/7/2019

Հաստիքի պահանջվող որակավորումն ու հմտությունները`

1. Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտական կամ հարակից ուղղվածությամբ
2. Հայերենի տիրապետում
3. Օտար լեզուների /ռուսերեն, անգլերեն/ իմացություն
4. Ֆինանսական և վարկային վերլուծություններ կատարելու կարողություն
5. MSOffice-ի իմացություն
6. Նորարարական և ստեղծարար մտածողություն
7. Նոր ինֆորմացիայի արագ ընկալում
8. Խնդիրները և իրավիճակները համակարգված ձևով վերլուծելու կարողություն
9. Հաճախորդների հետ հաղորդակցման հմտություններ
10. Թիմային աշխատանքի, գործընկերների հետ հաղորդակցման հմտություններ
11. Ծառայությունների վաճառքի և բանակցություններ վարելու հմտություն
12. Ստրեսային իրավիճակներում կողմնորոշվելու և աշխատելու ունակություն

Հաստիքի հիմնական գործառույթները`

1. Ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկավորման դիմում-հայտերի ընդունում,

2.  Ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկավորման նպատակով հաճախորդների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրում, վերլուծում, վարկունակության գնահատում, եզրակացությունների ու կարծիքների տրամադրում,

3. Իր կողմից տրամադրված և իր կառավարման ներքո վարկերի վերահսկում, մոնիթորինգ, ժամկետանց վարկերի վերադարձման հետ կապված աշխատանքներ,

4. Հաճախորդների ներգրավում, խաչաձև վաճառքների իրականացում:

Աշխատանքային փորձը և նեղ մասնագիտական թեմաներով դասընթացներին մասնակցությունը հավաստող վկայականների առկայությունը կդիտվեն որպես առավելություն:

Դիմելու ընթացակարգ․ Խնդրում ենք լրացնել մրցույթի մասնակցության հայտը և ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին:

Կդիտարկվեն միայն էլեկտրոնային փոստով ստացված հայտերը. խնդրում ենք ձեռնպահ մնալ անմիջական կապ հաստատելուց՝ հեռախոսազանգի կամ այցի միջոցով:

Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի մայիսի 20-ը:

How to apply?

Email is required
Password is required
Reset Password
SHARE:
You might be interested in