This Job posting is expired.

Փաստաբան / Իրավաբան

02538904

Փաստաբան / Իրավաբան

02538904

Industry: Legal, Insurance

City: Yerevan

Salary: Մրցակցային / Բանակցային

Published: 4/18/2019

Deadline: 5/18/2019

Նկարագրություն

Ընկերությունը աշխատանքի է հրավիրում քաղաքացիական, սնանկության և վարչական գործերով դատական ներկայացուցչություն իրականացնող փաստաբանի հաստիքին հավակնող, մասնագիտական փորձ ունեցող անձանց: Դիմողը պետք է իրազեկ լինի Ընկերության գործունեության և մասնագիտացման ոլորտների վերաբերյալ:

Պարտականություններ

1. Իրավունքների դատական պաշտպանության ոլորտներում Ընկերության հաճախորդներին իրավական խորհրդատվության ծառայությունների մատուցում,

2. Ընկերության հաճախորդների շահերի պաշտպանություն վարչական, սնանկության, դատական վարույթներում,

3. Հայցադիմումների, բողոքների և այլ դատավարական և իրավական փաստաթղթերի կազմում քաղաքացիական, վարչական վարույթների բոլոր փուլերում, ՀՀ բոլոր դատարաններում,

4.Առաջացող խնդիրների կապակցությամբ ուսումնասիրությունների կատարում,  իրավական գնատականների և խորհրդատվության տրամադրում:

Պահանջներ

1. Իրավունքի բակալավրի աստիճան. իրավունքի մագիստրոսի աստիճանը կդիտվի որպես առավելություն,

2. ՀՀ սնանկության օրենսդրության կատարյալ իմացություն,

3. ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի կատարյալ իմացություն,

4․ ՀՀ քաղաքացիական և վարչական օրենսդրության իմացություն, ՀՀ քրեական օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն,

5. ՀՀ դատարաններում ներկայացուցչության իրականացման առնվազն երկու տարվա փորձի առկայություն,

6.Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայություն,

7. Համակարգչային ծրագրերի լավ իմացություն` MS Office (այդ թվում` MS Excel) և G Suite, հայերեն և օտարալեզու իրավական աղբյուրներ, Համացանց, էլեկտրոնային նամակագրություն և այլն,

8. Հայերենի հիանալի իմացություն, ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,

9. Անգլերեն իրավական եզրույթների իմացությունը, ինչպես նաև անգլերեն իրավական փաստաթղթեր (աուտենտիկ երկլեզու փաստաթղթեր/պայմանագրեր) կազմելու փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն,

10. Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, հաղորդակցվելու և բանակցելու հմտություններ, ճնշման տակ աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Շահագրգիռ անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրական  էլեկտրոնային փոստին՝ նամակի վերնագրում նշելով «Սնանկության և դատական ներկայացուցչության գործերով զբաղվող իրավաբան» կամ  «Քաղաքացիական, սնանկության և վարչական գործերով դատական ներկայացուցչություն իրականացնող փաստաբան»:

Ընկերությունը կապ կհաստատի միայն այն հավակնորդների հետ, որոնց հետ որոշվել է անցկացնել հարցազրույց:

You might be interested in