This Job posting is expired.

Խանութի Մենեջեր

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ գրախանութ

Խանութի Մենեջեր

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ գրախանութ

Industry: Sales, Business Development

City: Yerevan

Published: 3/1/2019

Deadline: 3/31/2019

Նկարագրություն

Նոյյան Տապան  ընկերությանն անհրաժեշտ է ուժեղ կամային հատկանիշներով և ղեկավարի ձիրքով օժտված փորձառու մենեջեր  (30-45 տ.)` "Նոյյան Տապան" գրախանութի աշխատանքների կազմակերպման, սպասարկման որակի վերահսկման և աշխատակիցների պարտականությունների իրականացման  ապահովման համար:

Պարտականություններ

  • 1. Կազմակերպում է վաճառքների խթանում ՝
    • 1.1 կորպորատիվ հաճախորդների ընդունելություն և սպասարկում
    • 1.2 հաճախորդների սպառողական պահանջարկի ուսումնասիրություն  և սպասարկման որակի բարելավում
    • 1.3 անհրաժեշտության դեպքում վաճառքների հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • 2. Ապահովում է ՝
    • 2.1 ապրանքների անհրաժեշտ ասորտիմենտը և գնապիտակների առկայությունը
    • 2.2 ապրանքների պահպանման ժամկետները և անհրաժեշտության դեպքում վնասված կամ դեֆեկտներով ապրանքների դուրս բերումը վաճառքից
  • 3. Կատարում է՝
    • 3.1 ապրանքների պահանջվածության մասին վաճառքի վերլուծություն
    • 3.2 տեղական շուկայի պատվերների մշակում և իրականացում
  • 4. Մասնակցում է գույքագրումներին
  • 5. Կոնֆլիկտների ծագման դեպքերում հարթում իրավիճակը
  • 6. Մերչենդայզինգ՝ ապրանքի տեսանելիության ապահովում և ցուցափեղկի ձևավորում
  • 7. Կատարում է ադմինիստրատիվ և կառավարչական գործառույթների իրականացում և ընդհանուր դրույթներ՝
    • 7.1 hետևում խանութի կարգուկանոնին և վերահսկում սրահի բոլոր աշխատողների կողմից իրենց պարտականությունների կատարումը
    • 7.2 վերահսկում աշխատողների արտաքին տեսքի  պատշաՃ պայմանները
    • 7.3 աշխատանքային գրաֆիկի կազմում/ տաբելի մշակում և վերահսկում/

Պահանջներ

  • համապատասխան աշխատանքային փորձ
  • հեռախոսազրույց վարելու ունակություն 
  • գրավոր և բանավոր հաղորդակցվելու ունակություն 
  • կազմակերպչական և ղեկավարական մոտեցում ցուցաբերելու և թղթավարություն վարելու ունակություններ 
  • գաղտնապահություն 
  • պատասխանատվության զգացում 
  • աշխատանքի պլանավորման ունակություն 
  • արագ և ճիշտ կողմնորոշվելու ունակություն 
  • օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • MS office իմացություն
  • ադմինիստրատորի աշխատանքի փորձ
  • դրամարկղային  փաստաթղթաշրջանառության իմացություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ շաբաթական 6 օր, ժամը 10:00-20:00

Խնդրում ենք ռեզյումեն կցելուց առաջ պատասխանել հավելյալ հարցերին:

You might be interested in