This Job posting is expired.

Industry: Accounting, Finance, Banking

City: Yerevan

Published: 3/5/2019

Deadline: 4/14/2019

Պաշտոնի անվանում` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի հաշվապահ (գլխավոր մասնագետ)

Պաշտոնավարման ժամկետ Երկարաժամկետ (3 ամիս փորձաշրջանով)

Աշխատանքի նկարագրություն`

  • Վարել Համալսարանի հաշվապահական  հաշվառում ՀՀ  օրենսդրությանը  և  ՀՀ  հաշվապահական  հաշվառման  ստանդարտներին  և աուդիտորական պահանջներին համապատասխան,
  • Համակարգչային  ծրագրով  վարել հաշվապահական  հաշվառում,
  • Պատրաստել վճարման հանձնարարագրեր,
  • Աջակցել գլխավոր հաշվապահին ՀՀ օրենսդրությանը համապատասխան ստանդարտ  և  հատուկ հաշվապահական և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման  գործում,
  • Վարել  Համալսարանի հաշիվները (ինչպես  ծրագրային, այնպես էլ փաստաթղթային  ձևով) և կազմում հաշվետվություններ միջոցների օգտագործման վերաբերյալ,
  • Պահպանել  հաշվապահական  փաստաթղթավորման  համակարգը,
  • Վարել Համալսարանին պատկանող հիմնական միջոցների և նյութական արժեքների հաշվառում,
  • Մասնակցել հիմնական միջոցների և նյութական արժեքների գուքագրման և դուրսգրման հանձնաժողովների աշխատանքներին,
  • Իր իրավասությունների շրջանակներում իրականացնել այլ համապատասխան գործողություններ,

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Առնվազն 4 տարվա հաշվապահական հաշվառման ոլորտի աշխատանքային փորձ,
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի լիարժեք իմացություն,
  • Տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • Ծանրաբեռնվածությամբ աշխատելու ունակություն,
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայի միջոցներով աշխատելու ունակություն,
  • Պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող հմտությունների և ունակությունների առկայություն,
  • «Հայկական ծրագրեր» հաշվապահական ծրագրով աշխատելու փորձը կդիտվի առավելություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում,
2) ինքնակենսագրություն` հայերեն լեզվով,
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները,
4) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատաս­խան տեղեկանք,

5) մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,

6) անձնագրի պատճենը,

7) 1 բնութագիր (երաշխավորագիր),

Հարզազրույցի փուլ կհրավիրվեն միայն սույն հայտարարության պահանջներին համա­պա­տասխանող մրցույթին մասնակցելու համար դիմած և փաստաթղթային փուլով ընտրված քաղաքացիները։

Հավելյալ նշումներ

Մրցույթին մասնակցելու թեկնածուն փաստաթղթերը մինչև 2019 թվականի մարտի 14-ը կարող է հանձնել անձամբ՝ կամ ուղարկել էլեկտրոնային փոստով, նշված հասցեով։

Փաստաթղթերի ներկայացման հասցե`ք. Երևան, Թումանյան 42, 1-ին մասնաշենք, ընդունարան`ժամը 11.00-ից մինչև 13.00-ը:

You might be interested in