ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ ՍՊԸ

Subscribe

20 subscribers

Subscribe

20 subscribers

Դավիթ Անհաղթ 23

About ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ ՍՊԸ

ՍԵՖ Ինտերնեյշնլ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՍՊԸ-ն /ՍԵՖ/ հիմնադրվել է 1997 թ-ին Վորլդ Վիժն միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության կողմից: 2003 թ-ին ՍԵՖ Ինտերնեյշնլը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից հավատարմագրվեց որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն: 
ՍԵՖ-ի միակ սեփականատերը Վիժն Ֆանդ Ինտերնեյշնլն է` Վորլդ Վիժն Միջազգային Բարեգործական Ընկերության միկրոֆինանսական մասնագիտացված կառույցը:
ՍԵՖ Ինտերնեյշնլը սոցիալապես պատասխանատու կազմակերպություն է: Այն մշակել է գործառնական թիրախներ, որոնք նպատակաուղղված են սոցիալական խնդիրները լուծելու, ֆինանսական կայունության և ռիսկերի նվազեցման:
Կազմակերպությունը ներկայումս ունի երկու մասնաճյուղ Երևանում, մեկական Գյումրիում, Սիսիանում, Կապանում, Արմավիրում, Արտաշատում, Թալինում, Գորիսում, Իջևանում, Ստեփանավանում, Գավառում, Վանաձորում, Մասիսում, Եղեգնաձորում, Աբովյանում, Նոյեմբերյանում, Էջմիածնում,Մեղրիում և Արթիկում: