About "Սի-ԼԱԲ" ՍՊԸ

“ՍԻ-ԼԱԲ” ՍՊԸ փորձարկման լաբորատորիան շինարարական նյութերի և գրունտների փորձարկման հավատարմագրված լաբորատորիա է: անգլիական “ELE International” (www.ele.com) և իտալական "Matest" (www.matest.com) ընկերություններից ներկրելով ժամանակակից սարքավորումներ լաբորատորիան ներկայումս լայն հնարավորություններ ունի բարձրորակ ծառայություններ մատուցելու գրունտի մեխանիկայի, ցեմենտի, բետոնի, բետոնի հավելանյութերի, իներտ լցանյութերի (ավազ, խիճ, կոպիճ), ասֆալտի ու բիտումի, մետաղական կոնստրուկցիաների, շինարարական քարերի և այլ շինարարական նյութերի փորձարկման բնագավառում: Բացի լաբորատոր սարքավորումներից, լաբորատորիան հագեցած է նաև դաշտային փորձարկումների համար նախատեսված տարատեսակ սարքավորումներով: Վերջիններս թույլ են տալիս փորձարկումներ իրականացնել ցանկացած վայրում և շատ հարմարավետ են անմիջապես շինարարական տարածքներում և դաշտային պայմաններում փորձարկումներ իրականացնելու համար: Ընդ որում, փորձարկումների մի մասը կարող են իրականացվել, այսպես կոչված, չքայքայող եղանակներով, այդպիսով իսկ չվնասելով արդեն կառուցված շինությունը: Լաբորատորիայում ներդրված է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025:2019 ստանդարտին համապատասխան կառավարման համակարգ: Լաբորատորիայի աշխատակազմում ընդգրկված են բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ (այդ թվում նաև գիտական աստիճան ունեցող), որոնք մասնակցել են թրեյնինգների և ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ նոր սարքավորումների աշխատանքի սկզբունքներին տիրապետելու և փորձարկումները բարձր մակարդակով իրականացնելու համար: Բացի այդ, մասնակցել են տարբեր դասընթացների ու սեմինարների և ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ լաբորատորիայի որակի կառավարումը պատշաճ կերպով կազմակերպելու համար: Լաբորատորիան հավակնում է դառնալ հանրապետությունում և տարածաշրջանում առաջատար լաբորատորիա` հագեցվածությամբ, անձնակազմի պատրաստվածությամբ, կատարվող փորձարկումների որակով և ճշգրտությամբ: Այդ նպատակներին հասնելու համար լաբորատորիայի ղեկավարությունը նախատեսում է աշխատակազմը մշտապես համալրել որակյալ կադրերով, կազմակերպել վերապատրաստումներ, հետևել լաբորատորիայի ներքին կանոնակարգի պահպանմանը, ձեռ