ԲԱՐՍԻՍ ՍՊԸ

Subscribe

28 subscribers

Subscribe

28 subscribers

Արշակունյաց 57/2, Երևան, Հայաստանի Հանրապետություն

About ԲԱՐՍԻՍ ՍՊԸ

Ընկերությունը հիմնադրվել է 1998թ-ին՝ որպես <<Բարս>>, այնուհետև՝ 2005թ.-ին, վերանվանվել է <<Բարսիս>>:  1998 թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ <<Բարսիս>> ընկերության  խանութների քանակը հասել է  29-ի, իսկ աշխատկազմը բաղկացած է 546 հոգուց: 2012թ.-ին խոշոր հարկատուների ցուցակում <<Բարսիս>> ՍՊԸ-ն զբաղեցնում է 24-րդ տեղը:
 Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` <<Բարսիս>>-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում: Բացի այդ, <<Բարսիս>> ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն  ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը: