˝Արփիմեդ˝ ՍՊԸ-ն նոր սերնդի ժամանակակից հայկական դեղարտադրող ընկերություն է՝ դեղագործական շուկայի զարգացման առաջադեմ տենդենցներով, և համապատասխանում է որակի ու կառավարման ժամանակակից չափանիշներին: ˝Արփիմեդ˝ ՍՊԸ-ն, որն հիմնադրվել է 2001 թվականին եվրոպացի մասնագետների նախագծով, արտադրում է դեղեր, կանխարգելիչ և բուժիչ միջոցներ, ախտահանիչ և հականեխիչ լուծույթներ, ախտորոշիչ և կոսմետիկ միջոցներ: