LINK LTD

49 Komitas Avenue, Yerevan

Get notified about new jobs

Subscribe

49 Komitas Avenue, Yerevan

About LINK LTD

ԼԻՆԿ ընկերության առաքելությունն է օժանդակել ձեռնարկութուններին իրենց գործունեությունը արդյունավետ կազմակերպելու գործում՝ տրամադրելով հաշվառման ավտոմատացման որակյալ ծառայություններ «1С: Предприятие» պլատֆորմի վրա մշակված ԼԻՆԿ-Ստանդարտ ծրագրերի ներդրման միջոցով: Դրանով իսկ նպաստելով առևտրային ձեռնարկությունների տնտեսական զարգացմանը, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների առավել արդյունավետ գործունեությանը: Ընկերության կազմավորման առաջին իսկ օրվանից ձգտում ենք համընդհանուր զարգացմանն ու սեփական մասնաբաժնի ներդրմանը բիզնեսի վարման և մենեջմենտի որակի բարձրացման մեջ, ինչպես նաև կազմակերպությունների կառավարման կորպորատիվ կուլտուրայի ձևավորման մեջ, ինչին և նպաստում է բազմաթիվ տարիների կուտակված փորձը: "ԼԻՆԿ" ընկերություն ԼԻՆԿ ընկերությունն աշխատում է հաշվառման ավտոմատացման շուկայում 1997 թ-ից և հանդիսանում է առաջատարը ձեռնարկությունների հաշվառման կազմակերպման և կառավարման համալիր լուծումների ոլորտում: 1998թ-ից ԼԻՆԿ-ը դարձել է «1C» ֆիրմայի ֆրանչայզի գործընկերը, իսկ 2000-ին ԼԻՆԿ-Ստանդարտ հաշվապահական ծրագրերը ստացել են «1С совместимо» հավաստագիր: Հաշվապահական և կառավարչական ծրագրերի շուկայում գրեթե մեկուկես տասնամյակի գործունեության ընթացքում ընկերությունը մշակել է ավելի քան 20 ճյուղային լուծումներ տարբեր պրոֆիլի ձեռնարկությունների և կազմակերպությունների համար: ԼԻՆԿ-Ստանդարտ ընտանիքի ծրագրերը ներդրվել են հանրապետության ավելի քան 1000 կազմակերպություններում: Մեր հաճախորդների ցուցակում են Հայաստանի խոշոր արտադրական ձեռնարկությունները, առևտրային ցանցերը և խանութները, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունները: Հիմնական գործունեությունը խորհրդատվություն կառավարչական և հաշվապահական հաշվառման կազմակերպման, ինտեգրված համակարգերի նախագծման, հատուկ սարքավորումների կիրառման հարցերում, հաշվառման համակարգի նախագծում ինչպես "զրոյից", այնպես էլ առկա տիպային լուծումների հիման վրա, ծրագրի ինտեգրում հաճախորդի կողմից օգտագործվող այլ տեղեկատվական համակարգերի հետ, ծրագրային ապահովման և սարքավորումների առաքում, տեղակայում և կարգաբերում, անձնակազմի ուսուցում,