Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

Լոկատոր

Երևան, Ադոնցի 8

About Լոկատոր

«Լոկատոր» ընկերությունը հիմնադրվել է 2007թ.: Իր իսկ կողմից նախագծված ծրագրային և քարտեզագրական հենքի շնորհիվ ընկերությունը կարճ ժամանակահատվածում զբաղեցնում է առաջատար դիրքեր շարժական օբյեկտների արբանյակային վերահսկողության ծառայությունների ոլորտում: 2011 թվականից սկսած ընկերությունում գործում է տելեմետրիայի բաժինը, որն առաջարկում է տվյալների հեռահար հավաքագրման, պրոցեսների հեռակառավարման և հեռահաղորդման լուծումների լայն ընտրանի, որոնք հարմարեցված են այնպիսի էներգետիկ ռեսուրսների կառավարման համար, ինչպիսիք են խմելու ջրի և ոռոգման ջրագծերի, կոյուղու, գազի և էլ. էներգիայի ցանցերը: 
2012թ.-ից  «Լոկատոր»-ը ներգրավվել է նաև եռաչափ (3D) մոդելավորման ոլորտ: Եռաչափ մոդելավորում է քաղաքներ ու շինություններ, պատմամշակութային կողոթներ, եկեղեցիներ ու  վանքեր,  արձաններ և թանգարանային նմուշներ: