The Loft

3 Մոսկովյան փողոց, Երևան

About The Loft

“LOFT”-ն իր տեսակի մեջ յուրահատուկ ձևաչափ ունեցող բազմաֆունկցիոնալ՝ ինքնազարգացման ու ժամանցի կենտրոն է։ LOFT-ում դուք կգտնեք անհրաժեշտ տեխնիկայով հագեցած՝ առանձին սրահներ, որտեղ կբավարարեք ձեր հետաքրքրությունները․ -Կարող եք պարզապես գալ ընկերների հետ շփվելու -Կարող եք համե՜ղ ուտեստներ պատրաստել խոհանոցում -Մեր մեծ գրադարանից ընտրել գրքեր, որոնք վաղուց եք երազել ընթերցել -Կարող եք նվագել սիրելի գործիքի վրա -Մտնել խաղասրահ ու կորել խաղերի բազմազանության մեջ -Իսկ հոգնածությունը թոթափելու համար զբաղվել յոգայով, չէ՞ որ յոգայի սրահում ամենահանգիստ մթնոլորտն է։ Ի դեպ «Լոֆթ»-ը խրախուսում է ցանկացած զարգացնող, վառ ու կրեատիվ գաղափար, այնպես որ մեր հատուկ սրահում կարող եք կազմակերպել նաև սեմինար-միջոցառումներ։ Իսկ մարդիկ, ովքեր ցանկանում են աշխատել, «Լոֆթ»-ում կգտնեն հարմարավետ աթոռներ, համակարգիչներ և իհարկե, ամենալավ մթնոլորտը։ Այսպիսով, «Լոֆթ»-ը հարթակ է յուրաքանչյուր բնավորության ու հայացքների տեր մարդկանց համար, և այստեղ 24 ժամ գունավոր տրամադրություն է։ Համեցե՜ք․․․