Direct Skill Systems

Subscribe

6 subscribers

Ավետ Ավետիսյան 2

Get notified about new jobs

Subscribe

6 subscribers

Ավետ Ավետիսյան 2

About Direct Skill Systems

«Direct Skill Systems» ընկերությունը` հիմնված 1992թ., մշակում է մուլտիմեդիա կրթական ծրագրեր այնպիսի թեմաներով, ինչպիսիք են` ինտերնետը, «Microsoft Office»-ը, «Microsoft Windows»-ը, օտար լեզուների և գիտությունների ուսումնասիրություն և այլն: Ընդհանուր առմամբ ընկերությունը մշակել է տարբեր կրթական թեմաներով ավելի քան 50 դասընթացներ: «DSS» ընկերության խոշոր հաճախորդներից և գործընկերներից են Ռուսաստանի կենտրոնական բանկը, «MMT&DL» (Ռուսաստան), «Samotec Gmbh» (Գերմանիա), և «Phenix Technologies» (Ֆրանսիա): «Direct Skill Systems»-ը օգտագործում է ընկերության կողմից մշակված «GOLD shell» և «Complex TeachPro» տեխնոլոգիաները` մուլտիմեդիա ծրագրերի ստեղծմանն աջակցելու համար: Այս տեխնոլոգիաները հնարավոր են դարձնում նոր մուլտիմեդիա դասընթացների արագ զարգացումը վեց ամսվա ընթացքում` գոյություն ունեցող և փոփոխման ենթակա հատվածներում տվյալների նորացմամբ: «Direct Skill Systems»-ը առաջարկում է մուլտիմեդիա կրթական ծրագրեր և վերապատրաստման դասընթացներ ` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն լեզուներ սովորելու համար, ինչպես նաև «Windows», «Microsoft Office», դրա բաղկացուցիչ մասերի` «Adobe» պրոդուկտների (Photoshop, Illustrator, Premiere) և MathCAD ծրագրերի ուսումնասիրության համար: Ծրագրային ապահովման դասընթացները մատչելի են անգլերեն, գերմաներեն, ռուսերեն և իսպաներեն լեզուներին տիրապետողների համար: Յուրաքանչյուր դասընթաց բաղկացած է դասերի և գործնական առաջադրանքների մի ամբողջական փաթեթից, որը նախատեսված է առարկան առանց ուսուցիչների, դասագրքերի կամ տեղեկագրքերի օգնության մատչելի դարձնելու համար: Մանրամասն բացատրություններով ուղեկցվող վիզուալ ցուցադրումները ամենաարդյունավետ միջոցն են համակարգչային ծրագրերին տիրապետելու համար: Յուրաքանչյուր դասի վերջում տրվող հարցերը ստուգում են ուսման առաջընթացը: Հարմարավետ ինտերֆեյսը, տերմինների որոնման համակարգը և կայքանշանները դարձնում են ուսուցման գործընթացը պարզ և արդյունավետ: Մեր դասընթացները անհատին տալիս են անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ օտար լեզու սովորելու և տարբեր համակարգչային ծրագրերի հետ արդյունավետ աշխատելու համար: