ACBA-Credit Agricole Bank

ք. Երևան, Բայրոնի փ.1

Get notified about new jobs

Subscribe

ք. Երևան, Բայրոնի փ.1

About ACBA-Credit Agricole Bank

Բանկը հիմնադրվել է 1996թ. Եվրամիության TACIS ծրագրի շրջանակներում: Հիմնադրումից հետո շուրջ 3 տարի Բանկը զբաղվում էր միայն կարճաժամկետ գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմամբ: 1999թ. Բանկն առաջինն էր ՀՀ բանկային համակարգում, որ սկսեց տրամադրել փոքր ու միջին բիզնեսի զարգացման վարկեր: Ֆրանսիական Credit Agricole բանկային խմբի UCABAIL լիզինգային գործառնություններում մասնագիտացած կազմակերպության ակտիվ մասնակցությամբ 2003թ. Հայաստանում հիմնադրվեց «ԱԳԲԱ-Լիզինգ» ՓԲԸ վարկային կազմակերպությունը: Ընդ որում «ԱԳԲԱ-Լիզինգը» առաջինն էր մեր երկրում, որ սկսեց մատուցել լիզինգային ծառայություններ: ACBA բանկի և աշխարհի խոշորագույն բանկերից մեկի` ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի միջև երկար տարիների փոխշահավետ համագործակցությունը հանգեցրին նրան, որ 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` իրականացնելով նշանակալից ֆինանսական ներդրում Բանկի կապիտալում: ACBA բանկը վերակազմավորվեց փակ բաժնետիրական ընկերության և վերանվանվեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ: Բանկը միակն է ՀՀ բանկային համակարգում, որ անդամակցում է միջազգային երեք խոշորագույն` VISA, MasterCard և American Express վճարային համակարգերին: