"Նյուտոնիկ" նախակրթարանը գործում է` անընդհատ հանդես գալով նոր նախաձեռնություններով, որոնք միտված են երեխայի արդյունավետ կրթադաստիարակչական առօրյայի կազմակերպմանը: Նպատակ ունենալով կրթելու և դաստիարակելու ստեղծագործական, քննադատական և ազատ մտածելակերպ ունեցող ապագա քաղաքացիներ` նախակրթարանում ներդրվել և արմատավորվել են համագործակցային մեթոդներ: