Ախթամար հյուրանոցային համալիր

Գեղարքունիկի մարզ, Սևան

Get notified about new jobs

Subscribe

Գեղարքունիկի մարզ, Սևան

About Ախթամար հյուրանոցային համալիր

Սևանա լիճն ու նրա շրջակայքը Հայաստանի ամենագեղեցիկ տեսարժան վայրերից է: Սևանն աշխարհի ամենամեծ լեռնային բարձրադիր լճերից է. այն գտնվում է ծովի մակարդակից 1.896 մ բարձրության վրա: Ուստի զարմանալի չէ, որ զբոսաշրջիկները ցանկանում են այցելել լիճը, տեսնել բնության կողմից հրաշալիորեն ստեղծված գեղեցկությունը: Սևանի թերակղզուց ոչ հեռու, ճանապարհի ձախ կողմում, բլրի վրա վեր է խոյանում “Ախթամար” հյուրանոցը: Հյուրանոցի կողքին, վառվող ջահը ձեռքին կանգնած է մի քարակերտ աղջիկ` Թամարը, որը, համաձայն “Ախթամարը” ժողովրդական լեգենդի, հավերժ սպասում է իր սիրելիին: Հյուրանոցը կառուցվել էր դեռևս խորհրդային տարիներին` 1964թ, հանրաճանաչ ճարտարապետ Վարդան Սարգսյանի նախագծով: Իսկ 2010թ այն վերջապես ստացավ իր երկրորդ ծնունդը` պահպանելով իր նախկին ոգին ու ոճը: Հին ճարտարապետական ոճը ներդաշնակորեն համակցվում է արդիական հյուրանոցային ծառայությունների հետ: Սիգար-բար, որտեղ դուք երեկոյան կարող եք հանգստանալ և վայելել հայկական հայտնի ջազ բենդերի ելույթները: Հյուրանոցի պատշգամբում գտնվող ամառային սրճարանում առավոտյան սուրճ ըմպելիս հիացեք գեղատեսիլ տեսարանով: Այցելեք “Ախթամար” ռեստորանը և համտեսեք տարբեր երկրների խոհանոցների բազմատեսակ ճաշատեսակները, որոնք պատրաստվում են տարածաշրջանի էկոլոգիապես մաքուր սննդամթերքից: Իսկ ազարտի սիրահարները կարող են երեկոյան իրենց բախտը փորձել խաղատանը: 43 հարմարավետ սենյակները, այդ թվում` 6 էլիտար, միշտ պատրաստ են հյուրեր ընդունել աշխարհի բոլոր ծայրերից: “Ախթամար” հյուրանոցը ոչ միայն հանգստի վայր է, հյուրանոցային համարներ, այլ նաև հաճելին օգտակարի հետ զուգակցելու հիասքանչ հնարավորություն: Ժամանակի վերջին խոսքով սարքավորված խորհրդակցությունների դահլիճում կարելի է կազմակերպել խորհրդակցություններ, սեմինարներ կամ գիտաժողովներ 70-80 մասնակիցների համար: Մաքուր լեռնային օդ, գեղեցիկ տեսարան, երկնագույն Սևան, բարձրակարգ սպասարկում. միթե կարելի է ավելին ցանկանալ: