Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

"Orran" benevolent NGO

Subscribe

17 subscribers

Subscribe

17 subscribers

Առաջին Եկմալյան 6

Current jobs at Orran benevolent NGO

Մանկավարժ Yerevan - 10/20/2021
Հաշվապահի օգնական Yerevan - 10/20/2021
Website and SMM Administrator Yerevan - 10/20/2021

About "Orran" benevolent NGO

Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թվականին Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների կողմից՝ մեր հայրենիքը երջանիկ և առանց մուրացկանության տեսնելու երազանքով: Սկսելով 16 երեխայից՝ այսօր Օրրանի՝ երևանյան և վանաձորյան կենտրոններ  են այցելում 200 կարիքավոր երեխա և շուրջ 80 միայնակ տարեց: Իր մշտական շահառուներից բացի Օրրանը աջակցություն է ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին, որոնք ներառված չեն իր ամեօրյա ծրագրի մեջ: Մինչ օրս ավելի քան 34 000 մարդ է օգտվել օրրանի համալիր ծառայություններից:
Օրրանի առաքելությունն է.
•	Օգնության ձեռք մեկնել փողոցում հայտնված երեխաներին՝ ներառելով կրթական, մշակութային, հոգեբանական, բժշկական և սոցիալական ծառայությունների մեջ,
•	պայքարել «երեխան՝ որպես ընտանիքում հիմնական հաց վաստակող» գաղափարի դեմ,
•	օգնել  «ճգնաժամի մեջ հայտնված» ընտանիքներին,
•	աջակցել միայնակ և անօգնական տարեցներին,
•	բացահայտել և զարգացնել երեխաների հետաքրքրությունները և ունակություններ, ուղղորդել նրանց համապատասխան ապագա մասնագիտության,
•	կանխել և վերացնել աղքատության և մուրացկանության տարածումը Հայաստանի երեխաների ու տարեցների շրջանում:
Իր առաքելությունը կյքանի կոչելու նպատակով Օրրանը երեխաներին մատուցում է հետևյյալ ծառայությունները՝ Սնունդ, Կրթություն-դասապարտաստում, բժշկական և հոգեբանական աջակցություն, սոցիալական ծառայություն, արհեստագործական ուսուցում (ձեռարվեստի խմբակներ), մշակութային դաստիարակություն, զարգացման անհատական քարտեզ: Իսկ շուրջ 90 միայնակ տարեցների մատուցում է ամենօրյա տաք սնունդ: