Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

About FYM Management

FYM Management ը փրոփարթի մենեջմենթով զբաղվող ընկերություն է:
Մեր լայնածավալ գործունեության շրջանակներում մենք զբաղվում ենք՝ 
🏗Ներդրումների ներգրավում և վերահսկողություն 
Մեր փորձառու թիմը առաջարկում է ներդրումների տեղաբաշխման և բազմապատկման համապարփակ ռազմավարություն այն մարդկանց համար, որոնք նպատակ ունեն ներդրումներ կատարել հեռանկարային անշարժ գույքի մեջ:
Մյուս կողմից, ներդրումների վերահսկման մեր գործիքները բարձրացնում են գործընթացի տեսանելիությունը, թափանցիկությունը և վստահելիությունը: Դա օգնում է մեզ ապահովել եկամտի ճշգրիտ բաշխումը ներդրողների միջև:
🏭 Նախագծերի իրականացում և վերահսկողություն 
Մենք կարծում ենք, որ բիզնեսի սահուն մեկնարկը առաջնայնորեն կախված է թիմային աշխատանքի կառավարումից, կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքներից:
Այս փուլը ներառում է շինարարության, վերանորոգման, կահավորման, տեխնիկական հագեցվածության վերահսկողությունը, որը նախատեսում է ապահովել ծրագրի ճշգրիտ իրականացումը, ինչպես նաև համակարգում շինարարական ու մատակարարման ընկերությունների և ծրագրի ճարտարապետների ու դիզայներների միջև սահուն համագործակցությունը: Որպես լրացուցիչ ծառայություն, FYM-ը կարող է նաև ստանձնել մատակարարվող նյութերի կառավարումը:
📈 Բիզնեսի օպերացիոն կառավարում 
FYM- ն ամբողջությամբ իրականացնում է բիզնեսի գործարկման գործողությունները, ինչպիսիք են անձնակազմի ընտրությունը, վերապատրաստումը, առաջնային առաջխաղացումը և մարքեթինգը:
Բացի այդ, մենք պատասխանատվություն ենք կրում բիզնեսի օպերացիոն կառավարման, այդ թվում` հաճախորդների ներգրավման և սպասարկման, վաճառքի, մարքեթինգի, մարդկային ռեսուրսներ և ֆինանսների կառավարման, գույքի պահպանման և տեխնիկական ծառայությունների համար: Մեր մենեջերների մասնագիտացված թիմը պրոցեսները ղեկավարում է FYM–ի 3-աստիճան կառավարման համակարգի միջոցով: