Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՊՐՈՋԵՔՏ ՍՊԸ

Ք. Երևան Արին Բերդի 7

Current jobs at ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՊՐՈՋԵՔՏ

Առաքիչ-բանվոր Yerevan - 10/18/2021

About ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՊՐՈՋԵՔՏ ՍՊԸ

Եվրոբազա ընկերությունը հիմնադրվել է 2015 թ-ի հունիսի 1-ին։ Հիմնադրման նպատակն է հայաստանյան շուկան դարձնել ավելի մրցունակ՝ համատեղելով մատչելիությունը բարձր որակի հետ։ Ընկերությունն իր սպառողին է ներկայացնում աշխարհահռչակ ընկերություններից ներկրված և Եվրոպական ստանդարտներին համապատասխանող ավելի քան 25000 անուն ապրանքատեսակ՝ ներառելով մանր և խոշոր կենցաղային տեխնիկա, համակարգչային սարքավորումներ, հեծանիվներ, մարզասարքեր, կահույքի լայն տեսականի՝ ինչպես ներկրված, այնպես էլ տեղում արտադրվող։ Մենք հանդիսանում ենք մի շարք հայտնի ընկերությունների պաշտոնական գործընկերը Հայաստանում, ինչպիսիք են՝ Polaris, TCL և այլն։ Լինելով էքսկլյուզիվ դիստրիբյուտոր՝ մենք ներկայացնում ենք ամերիկյան Polaris ընկերության ամենագնացները և ձյունագնացները Հայաստանում։ Մշտապես հանդես գալով նորովի՝ ձեռք ենք բերել հազարավոր հավատարիմ հաճախորդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, ովքեր բազմիցս համոզվել են, որ իսկապես գոյություն ունի մատչելիություն և բարձր որակ համադրությունը։ Մենք բարձր ենք գնահատում մեր սպառողների պահանջները և յուրաքանչյուրին ցուցաբերում ենք անհատական մոտեցում։ Իրականացնում ենք ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ վաճառք և ցանկության դեպքում ձեր կատարած գնումները ամենասեղմ ժամկետում կառաքենք ձեր իսկ նշած հասցեով։ Հիմնադրման օրվանից մեր ընկերությունը որդեգրել է բարձր որակ և մատչելի գին քաղաքականությունը։ Որակի և մատչելիության շրջանակներում տեղական կահույք արտադրող ընկերությունների ցանկում Եվրոբազան ևս առաջատար տեղ է զբաղեցնում և ունի իր ուրույն ձեռագիրը։ Այսօր ընկերությունն ունի ավելի քան 70 աշխատակից։ Մենք գնահատում ենք թիմային աշխատանքը, բարեհամբույր և պրոֆեսիոնալ սպասարկումը։ Եվրոբազա, սպասարկում ենք սիրով։