Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

4u.am

Subscribe

8 subscribers

Subscribe

8 subscribers

65/5 Halabyan 0078 Yerevan

About 4u.am

4u.am-ը ծաղիկների և նվերների վաճառքի առցանց հարթակ է, որը մասնագիտանում է յուրաքանչյուր ստացողի համար լավագույն նվերի ընտրության գործում։
4u.am-ի տեսլականն է՝ «Հայաստանն ամենաերջանիկ երկրների ցանկի առաջին հորիզոնականում», իսկ առաքելությունը՝ «Լինել ամենահաճախորդամետ ընկերությունը Հայաստանում»։ 4u.am-ի հիմնական արժեքներն են՝ հաճախորդամետություն, նորարարություն, ճշտապահություն, արհեստավարժություն և պոզիտիվություն, որոնցով մենք առաջնորդվում ենք յուրաքանչյուր քայլին։
4u.am-ն ունի 150-ից ավել գործընկերներ՝ հիմնականում նվերների ու քաղցրավենիքի հայ արտադրողներ, ծաղկի սրահներ և տարաբնույթ «փորձառությունը որպես նվեր» (ռոմանտիկ ընթրիքներ, սերենադներ, աճպարարներ և այլն) ծառայությունների մատուցողներ։
4u.am-ը նաև կազմակերպում է սահմանամերձ գյուղերում ապրող երեխաների արվեստի կրթության ծրագրեր, որոնց արդյունքում երեխաների կողմից ստեղծված բացիկները և հուշանվերները վաճառվում են 4u.am հարթակում։ Երեխաների ստեղծագործություններից ստացված եկամուտի մի մասը վճարվում է վերջիններիս, որպես հոնարար, իսկ մյուս մասը նորից ներդրվում է ծրագրի մեջ՝ դասվարների աշխատավարձերի և նոր նյութեր գնելու համար։