Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

«ԷԿՐԱ ԿՈՎԿԱՍ» ՍՊԸ

ՀՀ, Կոտայքի մարզ, 2224, գ.Ձորաղբյուր. Ամառանոցային 34

About «ԷԿՐԱ ԿՈՎԿԱՍ» ՍՊԸ

«ԷԿՐԱ ԿՈՎԿԱՍ» ՍՊ ընկերությունը հիմնվել է 2016թ-ին «ԷԿՐԱ» գիտաարտադրական խմբի կողմից: Գործարանը գործունեություն է ծավալում նախագծման աշխատանքների,արտադրության, թեսթավորման, մոնտաժման և կարգաբերման, մինչև 25 տարի երաշխիքային և սերվիս սպասարկման ոլորտում։ Ընկերությունը  տարեկան արտադրում է  250 ռելեական պաշտպանության   6-750 կՎ վահանակներ:  Ընկերությունը արտադրում է.
	Ռելեական պաշտպանության պահարաններ,
	Ռելեական պաշտպանություն և ավտոմատիկա 35-110-220 կՎ  և 330-750 կՎ ենթակայանների համար,
	Էլեկտրակայանների, հիդրոէլեկտրակայանների և ջերմաէլեկտրակայանների սարքավորումներ,
	Նոր սերնդի տերմինալներ,
	Ենթակայանների ավտոմատացման պրոցեսների ղեկավարման համակարգեր,
	Բաշխիչ սարքավորումներ,
	Ռելեական պաշտպանության պահարանների թեսթավորման սարքավորումներ /OMICRON/,
	Վերականգնվող էներգիայի ստացման համար նախատեսված սարքավորումներ
	Հաճախականության կարգավորման սարքավորումներ
	Սահուն թողարկման սարքավորումներ
            «ԷԿՐԱ ԿՈՎԿԱՍ» ՍՊ ընկերությունը հանդիսանում է Հայաստանում ГК «ЭКРА», «Weidmuller», «Etimat», «КомплектЭнерго»,  «ЭлекомЛогистикс» և «ДОЗА» ընկերությունների և բրենդների պաշտոնական ներկայացուցիչը։