NewWay logo

NewWay

Get notified about new jobs
Subscribe

91 Teryan Street, Yerevan

Get notified about new jobs
Subscribe

Current jobs at NewWay

There are no open positions at this time

About NewWay

Նյու Ուեյ ուսումնական կենտրոնը հանդիսանում է ոչ պետական կազմակերպություն, որի նպատակն է կազմակերպել լեզվի ուսուցման միջոցառումներ, անցկացբել թրեյնինգներ և մոտիվացնել թիրախային խմբերին լեզվի ուսուցման գործընթացում: Մեր առաքելությունն է մատուցել նորարարական և ժամանակակից լեզվի ուսուցման հետաքրքիր ծրագրեր ինչպես նաև ստեղծել գիտելիքի և լեզվի հմտությունների ձեռքբերման ՆՈՐ ՈՒՂԻ: Մենք ունենք մեր ուրույն ձեռագիրը ուսումնական ծրագրերի մշակման և մատուցման գործընթացում: Չնայած այն հանգամանքին, որ ուսումնական կենտրոնը բավականին երիտասարդ է շուկայում, այն լայն տարածում է գտել հասարակության մեջ և օրեցօր աճում են կենտրոնի ուսանողների թիվը: Ծրագրերի մատուցման մեր մեթոդիկան շատ պարզ է: Մենք մատուցում ենք այն ինչ ուսանողներին է անհրաժեշտ: Ուսումնական կենտրոնը մշտապես հարստացնում և թարմացնում է իր դասավանդման ծրագրերը կրթական բովանդակությամբ և դիտակտիկ նյութերով : Դասերի ընթացքում լայնորեն կիրառվում են մեդիա ծրագրեր: Մեր դասախոսական կազմը մշտապես խորհրդակցում է և հաճախակի կազմակերպում է փորձի փոխանակում արտերկրում դասավանդող մասնագետների հետ: Մեր ծրագրերը Մենք սովորեցնում ենք, թե ինչպես օգտագործել օտար լեզուն գործնականում: Մենք աջակցում ենք, որ ուսանողները զգան լեզուն այնպես ինչպես լեզվի կրողները: Եվ ամենակարևորը ստեղծում ենք հնարավորություն զարգացնելու լեզուն կիրառելու այն ունակությունը, որին տիրապետում են լեզվի կրողները:  Ընդհանուր անգլերեն  Բիզնես անգլերեն  TOEFL / IELTS  Երեխաների անգլերեն  ՏՏ անգլերեն  Հյուրանոցային անգլերեն  Իրավաբանական անգլերեն  Ֆիլմեր  Անգլերեն Ձեր կազմակերպությունում  Հայերեն արտասահմանցիների համար Կարևոր հատկանիշներ  Մենք չենք առաջարկում միատեսակ լուծում լեզվի դսավանդման մեջ:  Մենք արդարացնում ենք Ձեր բազմատեսակ սպասումները՝ սկսած ընդհանուրից մինչև բարձր մասնագիտացված դասընթացներ:  Մենք միշտ վերլուծում ենք Ձեր պահանջները և առաջարկում Ձեզ համապատասխան կուրս:  Մենք ունենք լուծումներ Ձեր բոլոր ուսումնական պահանջների համար: