«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ

Subscribe

6 subscribers

Subscribe

6 subscribers

About «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ

Ընկերությունը՝ հանդիսանալով ունիվերսալ վարկային կազմակեպություն, իրականացնում է «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով և Կանոնադրությամբ սահմանված ֆինանսական գործառնությունները՝ ՀՀ կետրոնական բանկի թիվ 35 լիցենզիային համապատասխան:

Ընկերության հիմնադիր կազմակերպություններից

«Կրեդիտ Յունիոն» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ՝ իր գործունեությունը ծավալել է հիմնականում իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների  ֆինանսավորման և սպառողական վարկավորման շուկայում,
«Վաշինգթոն Քափիթալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ՝ մասնագիտացված է եղել բացառապես Հայաստանի Հանրապետության հիփոթեքային վարկավորման շուկայում,
«Ջի Էֆ Սի Ջեներալ Ֆայնենշլ Ընդ Քրեդիթ Քոմփանի» ՈՒԿՎ ՍՊԸ՝ մասնագիտացված է եղել բացառապես Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսական վարկավորման շուկայում:
Ընկերությունը «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով և Կանոնադրությամբ սահմանված ֆինանսական գործառնությունների շրջանակներում իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկավորում:

Ընկերությունը անդամակցում է «Վարկային կազմակերպությունների միությանը»:

Ընկերությունը, հավատարիմ մնալով իր ռազմավարությանն ու իրականացվող  քաղաքականությանը, անդամակցում և համագործակցում է ՀՀ գործող մի շարք հաստատությունների հետ: Մասնավորապես՝

Հիփոթեքային վարկավորման շուկայում Ընկերությունը համագործակցում է

«Գերմանահայկական հիմնադրամ ծրագրի կառավարման գրասենյակի» Հայաստանյան ներկայացուցչության հետ,
«Ազգային հիփոթեքային ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպության հետ,
«Բնակարան երիտասարդներին» վերաֆինասավորող վարկային կազմակերպության հետ:
Գյուղատնտեսական վարկավորման շուկայում Ընկերությունը համագործակցում է

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ (ԳԶՄՀ)
«Արտասահմանյան  ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ (ԱՖԾԿԿ), որը հանդիսանում է ՀՄՀ իրավահաջորդը
«Գյուղատնտեսական ֆինանսավորման կառույց» ԾԻԳ (IFAD)