Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

Երեմյան Փրոջեքթս

ք. Երևան, Տերյան 8

About Երեմյան Փրոջեքթս

«Երեմյան Փրոջեքթս»-ը հայկական շուկայում ներկայանում է ռեստորանային ոլորտի բիզնես նախաձեռնություններով:

«Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությանն են պատկանում «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը, «Լավաշ» ռեստորանը, «Շերեփ» ռեստորանը։

«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցն ավելի քան 10 տարի տեղական շուկայում ներկայանում է հայկական, ազգային, ինչպես նաև տարածաշրջանային խոհանոցով: Թարմ սննդամթերքից պատրաստված խոհարարական բարձր արվեստի նմուշները «Պանդոկ Երևան»-ում կարելի է վայելել ազգային երաժշտության ներքո:

«Երեմյան Փրոջեքթս»-ը հայկական ռեստորանային ոլորտում հանդես է գալիս նաև «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցով՝ կարևորելով արագ սննդում էկոմաքուր, բացառապես թարմ, տեղական ու բարձրորակ մսամթերքի օգտագործումը՝ կոտրելով արագ սննդի մասին ավանդական պատկերացումները:

«Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցից հետո նորաբաց «Լավաշ» ռեստորանով «Երեմյան Փրոջեքթս»-ը հայկական ռեստորանային ոլորտում հանդես եկավ բոլորվին նոր շնչով ու ասելիքով՝ քաղաքում ստեղծելով նոր, համով անկյուն, որտեղ կարելի է մեկտեղել ու գեղեցիկ հակադրել ռեստորանի վինտաժային դիզայնն ու հայկական խոհանոցը:

«Երեմյան Փրոջեքթս»–ի յուրաքանչյուր բիզնես նախաձեռնություն անշուշտ միտված է հանդես գալու խոհարարական ստեղծագործական նորարարությամբ ու նոր ասելիքով: Բացառություն չէր նաև նորաբաց «Շերեփ» ռեստորանը, որն առաջինն է Հայաստանում ցուցադրում մեծ, բաց խոհանոց, ինչի շնորհիվ հաճախորդը կարող է հետևել յուրաքանչյուր ուտեստի պատրաստման գործընթացին, ավելի մոտ գտնվել խոհարարական արվեստին:

«Երեմյան Փրոջեքթս»-ի առաքելությունն է մեր քաղաքը դարձնել աշխարհի ամենահյուրընկալ անկյուններից մեկը, հայկական խոհանոցի համն ու հոտը ճանաչելի դարձնել աշխարհին՝ որպես ամենապահանջվածն ու սիրվածը: