Technology and Science Dynamics LLC

About Technology and Science Dynamics LLC

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»  ընկերությունը հետազոտություններով ու մշակումներով զբաղվող կորպորացիա է, որը գործում է Սանտա Բարբարայում (ԱՄՆ) և Երևանում (Հայաստան)։ Ընկերության Հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2013թ-ին Երևանի «Ալյանս» ազատ տնտեսական գոտում։
	«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊ ընկերության գլխավոր նպատակներն են խրախուսել և խթանել Հայաստանում արտադրվող բարձր տեխնոլոգիաների աճը, նպաստել նորարարական և կրթական ձեռքբերումներին։
	«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊ ընկերությունը 2014թ-ից հայկական շուկային ներկայացրեց «Արմթաբ» պլանշետները, 2016թ-ին հանրությանը ներկայացրեց «Արմֆոն» բջջային հեռախոսներն ու նոր «Արմթաբ» 2-ը 1-ում դյուրակիր համակարգիչները, իսկ 2017թ-ին հանրությանը ներկայացրեց երեխաների և մեծահասակների համար նախատեսված «Արմֆոնիկ» պարզ բջջային հեռախոսները։