Legalart

ՀՀ, ք.Երևան, Արգիշտի 7, Մոսկվայի տուն

About Legalart

«ԼԻԳԼԱՐՏ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) հանդիսանում է Հայաստանում իրավաբանական խոշոր ընկերություններից մեկը: Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին երկու առաջատար իրավաբանական և տնտեսագիտական ուղղվածության ընկերությունների թիմերի միավորման արդյունքում, որոնք ավելի քան 10 տարի ակտիվ գործունեություն են ծավալել այս ոլորտում: «ԼԻԳԼԱՐՏ» իրավաբանական ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով: Ընկերության թիմը մասնագիտացված է ոլորտի բոլոր ուղղություններով: Իրավաբաններից շատերը համատեղում են պրակտիկ իրավաբանի աշխատանքը հանրապետության լավագույն բուհերում դասախոսելու հետ: 
Մեր հաճախորդներն իրենց ամենաբարդ խնդիրները լուծելու համար դիմում են մեզ: Մենք նրանց խնդիրները դիտարկում ենք ամբողջական ու խորքային հեռանկարում և գտնում ամենաարդյունավետ լուծումները: Մեր հաճախորդների հետ արդյունավետորեն համագործակցելով՝ մենք արագորեն հաղթահարում ենք առկա բոլոր խոչընդոտները և գրանցում իրապես արժեքավոր արդյունքներ:
Մենք ունենք ծավալուն փորձ բիզնեսի կառավարման, աշխատակազմերի վերապատրաստման, ինչպես նաև գործարարներին մասնագիտական ուղղորդման գործում:  Բազմաթիվ դեպքերում արժանացել ենք մեր հաճախորդների այնպիսի վստահությանը, որ նրանք ամբողջությամբ մեզ են հանձնել իրենց բիզնեսի կամ դրա մի մասի կառավարումը՝ ապահովելով գործի հաղթական և շահավետ արդյունք:
Ընկերությունն ունի գործընկերներ 5 երկրներում, այդ թվում՝ ինչպես հարևան Վրաստանում և Ռուսաստանում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում:
Մեր Ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն իրականացնող ընկերությունների (Դերժավա-Ս ՓԲԸ, Դիլիջան առողջարան ՓԲԸ,  Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ ՍՊԸ, Սլավ Մոթորս ՓԲԸ, Սլավմեդ բժշկական կենտրոն ՍՊԸ, Զիգզագ ՍՊԸ, Էլիտ Շանթ ՍՊԸ, ԻԶԻ ՓԵՅ ՍՊԸ և այլք):
Ուրախ կլինենք համագործակցել որակյալ, բարձրակարգ մասնագետների հետ և մեր համատեղ ջանքերով իրականացնել զանազան կազմակերպությունների իրավաբանական սպասարկում և ընթացիկ խորհրդատվություն: