ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան Հիմնադրամ

About ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան Հիմնադրամ

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍ) էկումենիկ կազմակերպություն է, որը եկեղեցիների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության միջոցով աշխատում է ակտիվորեն նպաստել աղքատության վերացման, կայուն համայնքների զարգացման, եկեղեցու՝ սոցիալական աշխատանքների մեջ ակտիվ ներգրավվածության, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ: Հիմնադրվելով 1996 թ-ին` ՀԿՍ-ն լայնածավալ գործունեություն է իրականացրել ամենատարբեր ոլորտներում` կարողությունների զարգացման, կրթության, խաղաղության և հաշտեցման, սոցիալական և մարդասիրական օգնության: