Մեսրոպ Մաշտոցի անվան երկարօրյա կրթահամալիր

4 Գլինկայի փողոց, Երևան

About Մեսրոպ Մաշտոցի անվան երկարօրյա կրթահամալիր

Ուսումնական կրթահամալիրը ունի մանկապարտեզ, տարրական, հիմնական և ավագ դպրոցներ, որտեղ ուսուցումն իրականացվում է դպրոցի տնօրեն Մարգարիտա Հարությունյանի հեղինակային ծրագրով, որի հիմքում դրված է ՀՀ հպարտ, գիտակից, պարկեշտ քաղաքացի դաստիարակելը: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը ձևավորվում է բացառապես նորարար, բանիմաց, ավանդականի և նորի համադրությամբ աշխատող ուսուցիչներից, որոնց աշխատանքի հիմքում ընկած է «Թռիչքն ավելի կարևոր է, քան թռիչքի նպատակը» էքզյուպերիական պատգամը:

Դպրոցում չափազանց կարևոր դեր է հատկացվում լեզուների ուսուցմանը. 1-ին դասարանում ուսուցումն իրականացվում է հայերենով, ռուսերենով և անգլերենով, իսկ 2-րդ դասարանից սկսվում է գերմաներենի, ֆրանսերենի ուսուցումը.  ի դեպ, մանկապարտեզում ևս երեխաները ծանոթանում են ռուսերենին և անգլերենին: Հրաշալի կազմակերպվում են արտադասարանական և արտադպրոցական աշխատանքներ: 
Մեր շրջանավարտները համալրում են ոչ միայն Հայաստանի բուհերի, այլև Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, ՌԴ տարբեր բուհերի ուսանողների շարքերը: