Current jobs at Metal World

About Metal World

«Metal World» ՍՊԸ-ն թիթեղյա տարաներ ու կափարիչներ (Twist off և «СКО 1-82») արտադրող, Հայաստանում գործունեություն իրականացնող խոշոր կազմակերպություններից մեկն է: Այն հիմնադրվել է 2004թ.-ին և իր որակյալ արտադրանքի ու բազմափորձ գործունեության շնորհիվ վայելում է իր մեծաթիվ հեղինակավոր գոծընկերների վստահությունն ու գոհունակությունը: «MW»-ն աշխատում է բացառապես Եվրոպայից ներկրված հումքով և, բացի ներքին շուկայի պահանջարկները բավարարելուց, զբաղբվում է նաև արտահանմամբ: Գործարանն ունի վերջին սերնդի հոսքագիծ` Twist off և «СКО 1-82» կափարիչների համար: Արտադրում է 4 տարբեր տրամագծեր ունեցող կափարիչներ՝ Ø43, Ø53, Ø66, Ø82մմ, ինչպես նաև տարբեր տրամաչափի թիթեղյա տարաներ` Ø65, Ø73, Ø99, Ø153մմ: Ընկերությունն արդյունավետ համագործակցում է ՀՀ Զինված Ուժերի կարիքները հոգացող կազմակերպությունների հետ, մշտապես կատարելագործում է արտադրական գործընթացը և արտադրանքի որակը:
«Metal World»-ի առաջնահերթությունն է գործընկերների պահանջմունքների լիակատար բավարարումը: