Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

CONTROL PRINT

16 թաղամաս 29շ

About CONTROL PRINT

«Քոնթրոլ Պրինտ»
 Տպագրությունը Երևանում երբեք այսքան հարմարավետ չի եղել:

Եթե ունեք բիզնես և Ձեզ անհրաժեշտ է դիզայն, տպագրություն, արտաքին գովազդ կամ պետք է շտապ պատրաստվել մոտակա էքսպոյին՝ սեղմ ժամկետում ձեռք տպագրական աշխատանքներ, ապա մեր ընկերությունը կհոգա այդ ամենի մասին:

«Քոնթրոլ Պրինտ» ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.-ին Դասո Պրինտ ՍՊԸ-ի կողմից: 
Շուրջ 10 տարի «Քոնթրոլ Պրինտ»-ը բարձրակարգ սարքավորումներով իրականացնում է դիզայներական, տպագրական և գովազդային աշխատանքներ՝ իր ուրույն տեղը զբաղեցնելով հայկական շուկայում և դրանից դուրս: Այս տարիների ընթացքում մեր ընկերությունը մանրակրկիտ ուսումնասիրել է ժամանակակից գովազդի պահանջները և դարձել առաջատարներից մեկը Հայաստանում:

Մեզ մոտ աշխատում են պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք սրտացավորեն են մոտենում յուրաքանչյուր աշխատանքի: Մենք կօգնենք խորհրդատվությամբ, յուրաքանչյուր աշխատանքի համար խորհուրդ կտանք թե որն է ամենաօպտիմալ նյութը, տպագրության տեսակը՝ այդ կերպ ապահովելով որակի և գնի իդեալական փոխհարաբերություն:

Տարիների ընթացքում, մենք ձեռք ենք բերել Հայաստանի մի շարք խոշոր ընկերությունների վստահությունը, համագործակցելով ամենատարբեր պրոեկտների շուրջ: