Job.am Get our free app. It won't take up space on your device
Get our free app. It won't take up space on your device

«Գլորիա» Կարի Ֆաբրիկա

Subscribe

22 subscribers

Subscribe

22 subscribers

Երևանյան խճուղի 113/1, ք. Վանաձոր, 2001, Հայաստանի Հանրապետություն

About «Գլորիա» Կարի Ֆաբրիկա

«Գլորիա» կարի ֆաբրիկան հիմնադրվել է 1977 թվականին: Անցած տարիների ընթացքում ֆաբրիկայում կատարվել է մի քանի տեխնիկական վերազինում, վերջինը 2018 թվականին:

​Եվ հիմա  «Գլորիա» կարի ֆաբրիկայի արտադրամասերը համալրված են JUKI, PFAFF և այլ համաշխարհային ճանաչում ունեցող ֆիրմաների կարի ժամանակակից մեքենաներով և սարքավորումներով:

Շնորհիվ ֆաբրիկայում աշխատող արհեստավարժ աշխատողների, աշխատանքի կազմակերպման ժամանակակից մեթոդների և բարձր որակի կարի մեքենաների՝ մեր ֆաբրիկիան կարող է արտադրել ցանկացած բարդության ժամանակակից և Եվրոպական որակի պահանջներին համապատասխան արտադրանք:

«Գլորիա»-ն ունի 2 մասնաճյուղ, որտեղ աշխատում են 2500 աշխատողներ:

Մեր 2 մասնաճյուղերում միասին ամսեկան արտադրվում է 150,000 հատ տարբեր տեսակի հագուստներ, վերարկուներ, բաճկոններ, մոտոցիկլիստների հագուստներ, տարբեր տեսակի պաշտպանիչ հագուստներ:

Մենք նաև մեծ ուշադրություն ենք դարձնում մեր աշխատակիցների աշխատանքային և սոցալական լավ պայմաններ ապահովմանը:

​Մեր ֆաբրիկան հետևում է ETI-Ethnical Trading Initiative (Էթիկական առևտրի նախաձեռնություն) պահանջներին:

​Ամեն տարի մեր ֆաբրիկայում անցկացվում են աուդիտորական ստուգումներ համաշխարհային ճանաչում ունեցող աուդիտորական ընկերություններ կողմից (Intertek, TÜV Rheinland և այլն), կից ներքևում կարող եք տեսնել ստուգման հաշվետվությունները՝  

BSCI-Business Social Compliance Initiative (Բիզնեսի սոցիալ համապատասխանության նախաձեռնություն)

​ETI-Ethnical Trading Initiative (Էթիկական առեւտրի նախաձեռնություն) 

​ISO 9001 սերտիֆիկատ