Pharm Trust LLC

Subscribe

30 subscribers

Subscribe

30 subscribers

Երևան, Մամիկոնյանց փողոց 48

About Pharm Trust LLC

«Ֆարմ Թրաստ» բժշկադեղագործական ընկերությունը հիմնադրվել է 1997 թ.-ին:
Ընկերության գործունեության հիմնական շեշտադրումներն են ժամանակակից բարձրորակ դեղամիջոցների և բժշկական նշանակության միջոցների ներգրավումը Հայաստանի շուկա , դրանց կայացումն ու շուկայում ամրապնդումը , ներկրման ապահովումը:
Մեր գործընկերներն են համաշխարհային մի շարք առաջատար և հեղինակավոր դեղարտադրողներ :
Ընկերությունն ակտիվորեն համագործակցում է ՀՀ ԱՆ , ԵրՊԲՀ , առաջատար բժշկական հաստատությունների, բժիշկների մասնագիտական ասոցիացիաների , Հայաստանի մյուս ներկրող և իրացնող կազմակերպությունների և դեղատների հետ:
Իր գործունեության մեջ ընկերությունն ապավինում է ներմուծման և մարքեթինգի խնդիրների լուծման նորարական մոտեցումներին: Գործունեության ընթացքում ձեռք է բերվել նոր արտադրանքների առաջխաղացման, բուժման ժամանակակից մեթոդների և սխեմաների ներդրման բավական հաջող փորձ:
“Ֆարմ Թրաստ” ՍՊԸ-ն հանդիսանում է բժշկական գործունեության հրատապ հարցերի շուրջ բազում կոնֆերանսների, սիմպոզիումների, մասնագիտական կլոր-սեղանների կազմակերպիչ և ակտիվ մասնակից :
Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին և սպառողներին ` համագործակցության և վստահության համար :
Հպարտ ենք, որ այս տարիների ընթացքում մեր համատեղ ներդրումն ենք ունեցել Հայաստանի բնակչությանը ժամանակակից և բարձրորակ դեղերով ապահովման գործում: