Get our free app. It won't take up space on your device

How to start career with #MotiveSystems

5/7/2018 | 3394 views

Շարժական և վեբ հավելվածների նախագծման և զարգացման ոլորտում մասնագիտացված թվային կազմակերպութոյւններից  է «Motive Systems»-ը: Կազմակերպությունը զբաղվում է վեբ և բջջային հարթակների ծրագրավորման աշխատանքներով՝ ԱՄՆ֊ին և Թաիլանդին նորարարական թվային արտադրանք մատուցելով։

 

- Մենք փնտրում ենք այնպիսի մարդկանց, ովքեր կըդգրկվեն մեր աշխատակազմ և կլինեն մեզանից մեկը։ «Motive Systems»-ը տարբեր մասնագիտական մակարդակների համար նախատեսում է հավասարաչափ ուշադրություն և արժանի վարձատրություն։ Տարին երկու անգամ աշխատավարձի բարձրացումներ են լինում։ Ըստ մասնագիտական մակարդակների, աշխատավարձի չափը տատանվում է 80.000֊1.200.000 դրամի սահմաններում. -- Այժմ, աշխատակիցների ցանկությունից ելնելով, կազմակերպում ենք անվճար անգլերենի դասընթացներ։ Եթե հաջորդ ցանկությունը լինի յոգան, դա նույնպես կկազմակերպենք,- ավելացնում է պարոն Մուրադյանը։

 

Գործակալությունում չկան տնօրեն-աշխատակից հարաբերություններ։ Ղեկավարման ընկերական միջոցը կազմակերպության հիմնադիրը համարում է առավելություն: Գոյություն ունեն տարբեր հաստիքներ, որոնց թիմերն ունեն իիենց պատասխանատուները։ Աշխատանքային ժամերը ճկուն են, ինչն էլ հնարավորություն է տալիս աշխատողներին հարմարվել և հաճախել ավելի մեծ եռանդով։