Get our free app. It won't take up space on your device

Job.am-ը Նոյյան Տապան գրախանութում

12/13/2017 | 3692 views

 

 

-Ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր աշխատակիցը:

 

-Նոյյան Տապան գրախանութի աշխատակիցը պետք է լինի ընթերցասեր, բանիմաց և սիրի գիրքը. ի վերջո մեր առաքելությունը հաճախորդին գրքի հետ բարեկամացնելն է, և եթե աշխատակիցը չսիրի գիրքը, չի կարող այն խորհուրդ տալ: Նա պետք է ինքնակրթման ձգտում ունենա և սիրի իր աշխատանքը:


 -Որքա՞ն է Ձեր աշխատակիցների թիվը, և ունի ՞ արդյոք աճելու միտում:

-Մեր աշխատակիցների թիվը ներկայում 40 է, բայց առաջիկայում պլանավորում ենք նոր աշխատակիցներ ունենալ՝ գրախանութի հետագա ծրագրերի հետ կապված:

 

-Կազմակերպու՞մ եք արդյոք միջոցառումներ: Եթե այո, ապա՝ ինչ բնույթի:

-Այո՛, իհարկե: Կազմակերպում ենք բազմաբնույթ միջոցառումներ: Օրինակ՝ Հելոուինի օրը գրախանութում ևս տոն էր: Սրահի անկյուններից մեկը զարդարված էր հելոուինյան ոճով՝ նախատեսված լուսանկարվելու համար: Հաճախ ունենում ենք գրքի շնորհանդեսներ: Օրինակ՝ դեկտեմբերի 8-ին տեղի կունենա Լևոն Խեչոյանի «Սև գիրք: Ծանր բզեզ» գրքի շնորհանդեսը: Սիրով սպասում ենք բոլորին:

 

-Մասնակցու՞մ են արդյոք աշխատակիցները այս կամ այն որոշման կայացմանը:

-Նրանք միանշանակ ունեն կարծիք հայտնելու իրավունք, հատկապես եթե դա վերաբերում է իրենց աշխատանքին: Օրինակ՝ համազգեստի ընտրության հարցում, որովհետև եթե իրենք իրենց չզգան կոմֆորտ զոնայո ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ  գրախանութւմ, ուղղակի չեն կարող աշխատել:

 

-Ինչու՞ աշխատել Ձեզ մոտ:

- Գրքասեր մարդկանց համար այստեղ աշխատելն իսկապես հրաշալի հնարավորություն է: Առաջիկայում ակնկալվում է ունենալ ընթերցասրահ-սրճարան, ինչը այս տեղը կդարձնի սիրելի անկյուն թե՛ աշխատակիցների, և թե՛ հաճախորդների համար: