Get our free app. It won't take up space on your device

Հանդիպում Գլոբբինգի հետ

12/13/2017 | 2608 views

 

 

<<Մեր աշխատակիցները չեն վախենում նոր բաներ փորձելուց, չեն սահմանափակվում նրանով, ինչ ունեն, կրեատիվ են ու հոգով երիտասարդ >>

Գլոբբինգը նմանը չունեցող կազմակերպություն է և այստեղ աշխատաքի ընդունելիս մասնագիտական փորձն այդքան էլ մեծ նշանակություն չունի: Գլոբբինգը իր թիմի մեծ մասի առաջին գործատուն է: Այստեղ նրանք տեղում էլ սովորում են այն, ինչ անհրաժեշտ է Գլոբբինգում ախատելու համար:

<<Մարդիկ, ովքեր դժվար են ադապտացվում չեն կարողանում աշխատել այստեղ: Գլոբբինգի աշխատակիցը պետք է պատրաստ լինի փոփոխությունների:>>

Այժմյան թիմը նրանք են, ովքեր Գլոբբինգի հետ սկսել են :

Երկու տարի գործող կազմակերպությունն արդեն ունի հիսուն երկու աշխատակից: Բիզնեսը զարգանալու հետ մեկտեղ նաև նոր աշխատակիցների անհրաժեշտություն է առաջանում:

Եթե ազատ հաստիք է լինում, նախ դիտարկվում են Գլոբբինգի աշխատակիցները, մրցույթ է հայտարարվում:

Միջոցառումներ քաղաքի ներսում են կազմակերպվում: Դրա համար հարմար տարածք է ծառայում նաև Գլոբբինգի պահեստը: Ուրախ ժամանցի համար նրանց շատ բան հարկավոր չէ՝ խմիչք ու երաժշտություն:

Գլոբբինգը տալիս է ազատություն իրականացնելու նոր գաղափարներ և օգտագործելու ներուժը: Աշխատանքի մեջ այստեղ պետք է նորարար լինես:

Գլոբբինգի կարգախոսն է . << Եթե որևէ մեկը երբևէ կարողացել է անել որևէ բան, ապա դու էլ կարող ես դա անել>>: