Get our free app. It won't take up space on your device

Multi Wellness Fitness & SPA Center: #insiderlook

9/19/2017 | 6542 views

Մարդկային բարձր որակավորումներ և առողջ շփման մթնոլորտ. սրանք են Multi Wellness Fitness & SPA Center-ի աշխատող ընտրելու հիմնական պայմանները: Միայն այս երկու հատկանիշի առկայության դեպքում է աշխատակազմը հարստանում նոր կադրերով:

 

«Մուլտի Ուելնես կենտրոն» սպորտային համալիրն իր մեջ ներառում է ամառային լողավազաններ, ՍՊԱ կենտրոն, գեղեցկության սրահ, ռեստորան և ֆիթնես սրճարան: Կենտրոնն այսօր ունի ավելի քան 160 աշխատակից: Նոր հաստիքներն առաջանում են նոր ծառայությունների հետ մեկտեղ:

 

Առողջարանական կենտրոնում կարևորվում է նաև կոլեկտիվի առողջությունը:

Աշխատակիցներ ընտրելիս  հիմնական շեշտը դրվում է վերջինիս մարդկային արժեքների վրա: Նույնիսկ եթե աշխատողը չունի բավարար աշխատանքային փորձ և կրթություն, կազմակերպվում են վերապատրաստումներ, որոնց միջոցով գիտելիքն ավելի է ամբողջականացվում: Կենտրոնում գործում են հատուկ ծառայություններ, որոնցից աշխատակիցները օգտվում են անվճար, մյուս մասից էլ՝ որոշակի զեղչերով: Նրանք նաև հնարավորություն ունեն մասնակցել հաճախորդների համար կազմակերպված միջոցառումներին: