Ինեկոբանկ ՓԲԸ

Բաժանորդագրվիր

174 բաժանորդ

Բաժանորդագրվիր

174 բաժանորդ

ք. Երևան, Թումանյան փ. 17

Աշխատանք Ինեկոբանկում

Ինեկոբանկ ՓԲԸ-ի մասին

"ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվ. փետրվարի 7-ին: 
ԻՆԵԿՈԲԱՆԿԸ մատուցում է ունիվերսալ բանկային ծառայություններ` ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին:
Բանկն ունի 16 մասնաճյուղ և մեկ ներկայացուցչություն:
Մասնաճյուղերից 8-ը գտնվում են մարզերում` Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Արմավիր, Աբովյան, Աշտարակ, Արտաշատ, իսկ մյուս 8-ը` Երևանում` Կենտրոնական գործառնական գրասենյակ, Աբովյան 18, Արաբկիր, Մալաթիա, Նոր Նորք, Շենգավիթ, Տիգրան Մեծ և Կորյուն:

"Ինեկոբանկ" ՓԲԸ-ն առաջարկում է լայն հնարավորություններ այն անհատներին, որոնք ցանկանում են աշխատել Հայաստանի առաջադեմ բանկերից մեկում: Մենք առաջարկում ենք բարենպաստ աշխատանքային միջավայր և մասնագիտական աճի ու զարգացման մեծ հեռանկարներ: Մենք փորձում ենք ստեղծել ինքնազարգացման հավասար պայմաններ և հաճելի աշխատանքային միջավայր մեր բոլոր աշխատակիցների համար:
Բանկը ողջունում է իր աշխատակիցների նորարարական գաղափարները և բաց է բոլոր առաջադիմական նախաձեռնությունների և համարձակ առաջարկների համար:
Շփվելով և կողք կողքի աշխատելով բանկի հմուտ և արհեստավարժ անձնակազմի հետ` Դուք կունենաք մասնագիտական աճի և անձնական ու մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ: Մեր նպատակն է՝ ապահովել բանկի աշխատակիցների մասնագիտական շարունակական զարգացումը, որն իրականացվում է ներքին և արտաքին վերապատրաստումների միջոցով: Որպես Ինեկոբանկի աշխատակից, Դուք կարող եք օգտվել մեր կողմից ընձեռվող վերապատրաստման հնարավորություններից։ Լինելով նախաձեռնող և նպատակասլաց` Դուք կստանաք ֆինանսական ոլորտում կայանալու և մասնագիտական խորը գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն` ժամանակին համընթաց զարգացող և անընդմեջ փոփոխվող միջավայրում: