Job.am Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Կոնցեռն-Էներգոմաշ ՓԲԸ logo

Կոնցեռն-Էներգոմաշ ՓԲԸ

0014, ք. Երևան, Ազատության պող. 26/8 շենք

Աշխատանք ԿոնցեռնԷներգոմաշ-ում

Ֆինանսիստ Երևան - 22.12.2021
ՏՏ մասնագետ Երևան - 09.12.2021

Կոնցեռն-Էներգոմաշ ՓԲԸ-ի մասին

«Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը հիմնադրվել է 1996թ. սեպտեմբեր ամսին:
2005թ-ից ընկերությունը սկսել է զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ: Անցած տարիների ընթացքում ընկերությունը ընդլայնելով իր գործունեության ոլորտը, սկսել է նաև զբաղվել անալիտիկ, ուսաումնական, կոսմետոլոգիական սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով: Տարիների ընթացքում մեր ընկերությունը ապացուցել է, որ հանդիսանում է հուսալի և պարտաճանաչ ներկրող:
«Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունն իրականացնում է բժշկական, լաբորատոր, անալիտիկ և ուսումնական սարքավորումների ներմուծման, տեղադրման, միացման աշխատանքներ, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում, ինչպես նաև պատվիրատուի անձնակազմի համալիր ուսուցում։
Ընկերությունը համագործակցում է  բժշկական և լաբորատոր սարքավորումներ արտադրող առաջատար այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ " “bioMérieux” (Ֆրանսիա), "BTL" (Մեծ Բրիտանիա),  "Hamilton Medical" (Շվեյցարիա), "Roche Diagnostics" (Շվեյցարիա), "Roche Diabetes Care" (Շվեյցարիա),  "Sysmex" (Ճապոնիա), "Diagnostica Stago" (Ֆրանսիա), "Agilent Technologies" (ԱՄՆ), " Dornier MedTech" (Գերմանիա) և մի շարք այլ ընկերություններ: 
Ընկերության անձնակազմը՝ վաճառքի մենեջերները, բժշկական ներկայացուցիչները, ինժեներները անցնում են ամենամյա վերապատրաստումներ՝ արտադրող կազմակերպություններում և ունեն համապատասխան հավաստագրում:

Մեր նպատակը
Մեր գործունեության հիմնական ուղղությունն է գիտահետազոտական սարքավորումների ներմուծումը ամենօրյա կլինիկական պրակտիկա,ինչը իրականանում է նորագույն սարքավորումների կիրառմամբ,դրանց համապատասխան տեխնիկական, ինտելեկտուալ և համակարգային սպասարկման ապահովմամբ: Եվ այսպիսի ուղղվածությամբ էլ մոտենում ենք մեր բոլոր պոտենցիալ գնորդներին: 

Մեր նվաճումները
«Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը 2015թ-ին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի որոշմամբ, արժանացավ «Մերկուրի» մրցանակի՝ որպես բժշկական, լաբորատոր և անալիտիկ սարքավորումներ ներմուծող առաջատար ընկերություն: