Բայազետ 1 ՍՊԸ

Բաժանորդագրվիր

26 բաժանորդ

Բաժանորդագրվիր

26 բաժանորդ

Երևան,Խորենացի 43/7

Աշխատանք Բայազետ 1ում

Բայազետ 1 ՍՊԸ-ի մասին

<<Բայազետ>> մսամթերքի վերամշակման ընկերությունն իր գործունեությունը սկսել է հայկական շուկայում 1998թ-ից՝ քյուֆթայի արտադրությամբ: Մեզ համար գլխավոր և առաջնային նպատակ է հանդիսանում արտադրանքի բարձր որակի պահպանումը, որի վերահսկումը սկսվում է ապրանքի արտադրությունից մինչև մատակարարումը վերջնական սպառողին:
Արտադրանքի բարձր որակի պահպանման նպատակով, մենք ստեղծել ենք մեր սեփական անասնապահական տնտեսությունը՝ մշտապես մսի հումքը ենթարկելով վերամշակման և իրականացնելով որակի ամենօրյա վերահսկում, հիմք ընդունելով պահանջվող չափանիշները:
Բայազետ բրենդի արտադրության որակը ձևավորող հիմնական տարրերը.

- Վերամշակման ենթարկված հումքի թարմություն
- Որակի վերահսկողություն արտադրության բոլոր փուլերում
- Հետադարձ կապ սպառողների հետ՝ թեժ գծի միջոցով

Այսօր Բայազետ բրենդի տեսականին բաղկացած է 12 ապրանքային միավորից՝ քյուֆտա, բաստուրմա, սուջուխ, նրբերշիկ, սարդելկա, հորթի լեզու, մսային ռուլետ, բուժինինա,ֆիլե, սառեցված խաշ ջեռկի:
Ապրանքատեսականու մեծ մասն արտադրվում է 2 անվանակարգում՝ ստանդարտ և պրեմիում: Այս տարի <<Բայազետ>> բրենդն առաջինն էր Հայաստանում, որն իրականացրեց քյուքթայի բրենդավորում՝ շուկային ներկայանալով նոր փաթեթավորված քյուֆթայով:
«Բայազետ» ընկերությունը միշտ ձգտում է գնորդներին մատուցել բարձրորակ և համեղ մսամթերք` արտադրության մեջ օգտագործելով բացառապես որակյալ և թարմ միս: