Exterior Group LLC

Բաժանորդագրվիր

47 բաժանորդ

Բաժանորդագրվիր

47 բաժանորդ

Exterior Group LLC-ի մասին

Երևան քաղաքում գործող Exterior Group LLC-ն հանդիսանում է շինանյութի մասնագիտացված խանութ-սրահների ցանց` որպես նաև եվրոպական մի շարք հեղինակավոր ընկերությունների բացառիկ ներկայացուցիչ Հայաստանում: Մեր կազմակերպությունը սպառողներին առաջարկում է տեղական, ռուսական, ուկրաինական և եվրոպական շինանյութի բազմազան տեսականի, այդ թվում` ներկերի, գույների, լաքերի, պաստառների, ֆոտոպաստառների, քիվերի, խոզանակների, ներկագլանների և ոլորտում հայտնի ու նորահայտ տարբեր ապրանքներ:
Էքստերիեր Գրուպը հիմնադրվել է 2004թ-ին՛ Կոմիտաս 3 հասցեում: Անձնակազմի խելամիտ և բարեխիղճ գործունեության շնորհիվ այժմ ընկերության սրահների քանակը ընդլայնվելով հասել է 9- ի` 
 📍Կոմիտաս 3-104
 📍Կոմիտաս 3-122
 📍Նար-Դոս 75-164
 📍Ռուբինյանց 15/3
 📍Վարդանանց 22-176
 📍Արշակունյաց 210/1
 📍Առինջ Բ թաղամաս 1-ին փ. 17298H
 📍Դավիթ Բեկ 134/4
 📍Զ. Անդրանիկի 147/2
 Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ձեռք է բերել բարի համբավ՛ արժանանալով տեղական ու արտասահմանյան շուկաներում հեղինակավոր գործընկերների վստահությանը: Էքստերիեր Գրուպը հանդիսանում է համաշխարհային շուկայում հայտնի  մի շարք բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Լինելով շինանյութի մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` Էքստերիեր Գրուպի կազմը համալրված է պրոֆեսիոնալ մասնագետներով, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են արտասահմանում և օգտակար խորհրդատվություն մատուցում հաճախորդներին ապրանքատեսականու ընտրության, որակի և մատչելիության վերաբերյալ: Մեր կազմակերպության առաջնային նպատակն է բավարարել սպառողի ճաշակն ու պահանջարկը: