Get our free app. It won't take up space on your device

ՍՈՒ ՇԵՖ (SOUS CHEF)

«Դիլի Թաուն» ՍՊԸ

Location: Dilijan
Employment type: Full Time
Work experience: Senior
Industry: Tourism, Hospitality
Deadline:
11/19/2026

Dili Town Resort & Spa հյուրանոցը հրավիրում է իր խոհարարական թիմին միանալու պատասխանատու, ստեղծագործ և իր գործին նվիրված Սու շեֆի։

Եթե սիրում եք խոհարարությունը, ունեք մասնագիտական փորձ և պատրաստ եք մասնակցել բարձրակարգ խոհանոցային ծառայության կազմակերպմանը, ապա սիրով սպասում ենք Ձեզ մեր թիմում։

Հիմնական պարտականություններն են՝

* Խոհանոցի ամենօրյա աշխատանքների կազմակերպում և գլխավոր խոհարարին աջակցություն։
* Ուտեստների անմիջական պատրաստում՝ համաձայն հաստատված բաղադրատոմսերի և որակի չափանիշների։
* Խոհանոցային անձնակազմի աշխատանքի համակարգում և առաջադրանքների բաշխում։
* Ուտեստների համի, որակի, մատուցման և չափաբաժինների վերահսկում։
* Մթերքի ճիշտ օգտագործման, պահպանման և ծախսերի վերահսկման ապահովում։
* Սանիտարահիգիենիկ նորմերի և սննդի անվտանգության կանոնների պահպանում։
* Նոր ուտեստների մշակման և ճաշացանկի կատարելագործման գործընթացին մասնակցություն։

Մեր ակնկալիքներն են՝

* Խոհարարի աշխատանքային փորձ, ցանկալի է՝ սու շեֆի կամ ավագ խոհարարի պաշտոնում։
* Տարբեր տեսակի ուտեստներ ինքնուրույն պատրաստելու հմտություն։
* Թիմային աշխատանքի, կազմակերպչական և առաջնորդական կարողություններ։
* Պատասխանատվության բարձր զգացում, կարգապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
* Բարձր ծանրաբեռնվածության պայմաններում արդյունավետ աշխատելու կարողություն։

Մենք առաջարկում ենք՝

* Աշխատանք հաճելի և պրոֆեսիոնալ միջավայրում։
* Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն։
* Մրցունակ աշխատավարձ՝ ըստ փորձի և մասնագիտական կարողությունների։
* Ընկերասեր և աջակցող թիմ։

Աշխատանքի վայր՝ Dili Town Resort & Spa, Դիլիջան։

Միացե՛ք մեր թիմին և միասին ստեղծե՛նք անմոռանալի գաստրոնոմիկ փորձառություն մեր հյուրերի համար։

Company օverview
address
Address
Տավուշի մարզ, Դիլիջան Անդրանիկի փող. 3րդ նրբանցք, 11
address
Number of employees
51-150
Phone
Phone
37460855558

Dili Town is a modern Townhouse complex in a breathtaking and cozy site in Dilijan that offers the opportunity to acquire your property and business in one place. Our mission is to give our partners the best experience for leisure and business.

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media