Get our free app. It won't take up space on your device

Վաճառքի մենեջեր (Շիրակի մարզում)

Ardis LLC

Location: Gyumri
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Sales, Business Development, Procurement, Import, Export
Deadline:
11/19/2026

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում վաճառքի մենեջերի, ով պատասխանատու է Շիրակի մարզում Retail վաճառքի ուղղությամբ հաճախորդների հետ հարաբերությունների ստեղծման և պահպանման, վաճառքի աճի ապահովման և ռազմավարական համագործակցությունների զարգացման համար։

Այս դերը հարմար է արդյունքների վրա կենտրոնացած թեկնածուի համար, ով ունի Retail վաճառքի փորձ՝ հատկապես սննդի կամ FMCG ոլորտում։

Պարտականություններ

  • Հայտնաբերել և զարգացնել նոր բիզնես հնարավորություններ ու գործընկերություններ Շիրակի մարզի Retail վաճառքի հատվածում։
  • Կառավարել առկա հաճախորդների պորտֆելը՝ ապահովելով հաճախորդների գոհունակությունն ու վաճառքի ծավալների աճը։
  • Ներկայացնել և առաջ մղել ընկերության ապրանքները մարզի մեծածախ գնորդներին և մանրածախ ցանցերին։
  • Բանակցել գների ու համագործակցության պայմանների շուրջ, կնքել պայմանագրեր։
  • Համագործակցել մարքեթինգի, լոգիստիկայի և ֆինանսների բաժինների հետ՝ վաճառքի գործընթացի սահուն ընթացքն ապահովելու նպատակով։
  • Վերլուծել մարզի շուկայի միտումներն ու մրցակցային միջավայրը՝ բացահայտելով աճի նոր հնարավորություններ։
  • Պատրաստել և ներկայացնել վաճառքի հաշվետվություններ, կանխատեսումներ ու զարգացման պլաններ։
  • Ներկայացնել ընկերությունը մասնագիտացված միջոցառումներին, ցուցահանդեսներին և հաճախորդների հետ հանդիպումներին։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն։
  • Վաճառքի ոլորտում առնվազն 3 տարվա փորձ՝ նախընտրելի է սննդի կամ FMCG ոլորտում։
  • Բանակցություններ վարելու, կապեր ստեղծելու և գործընկերային հարաբերություններ պահպանելու հմտություններ։
  • Արդյունքների վրա կենտրոնացած մտածելակերպ և վաճառքի նպատակներին հասնելու հաջող փորձ։
  • Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ։
  • Հայերենի լավ իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը ցանկալի է։
  • Վարորդական իրավունք և Շիրակի մարզում հաճախորդներին պարբերաբար այցելելու պատրաստակամություն։

Մենք առաջարկում ենք`

  • Մրցունակ աշխատավարձ և արդյունքներից կախված բոնուսային համակարգ։
  • Աշխատանք վստահելի և կայուն ընկերությունում՝ ճանաչված ապրանքանիշերի հետ։
  • Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ։
  • Աջակցող և համագործակցային թիմային մթնոլորտ։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի–շաբաթ՝ 09։00–18։00։
  • Աշխատանքի տարածք՝ Շիրակի մարզ։
Company օverview
address
Address
ՀՀ, ք. Երևան, Շիրակի 1-ին փակուղի, 4
address
Number of employees
51-150

2010 թ-ից առ այսօր Ardis-ը հայաստանյան շուկայում առաջատար դիստրիբյուտորական ընկերություններից մեկն է:

Ընկերությունը հպարտորեն ներկայացնում է միջազգային հանրահայտ ապրանքանիշեր, այդ թվում՝ ֆրանսիական Lactalis ընկերության President, Galbani, Lactel, Societe, Dolce ապրանքատեսակները, իտալական Irca, բելգիական Veliche, ավստրիական Backaldrin, բուլղարական Cremio և այս ցուցակը ամեն անգամ թարմացվում է նորանոր անուններով։

Որակի և գերազանցության հանձնառությամբ Ardis-ը Հայաստանում սպառողներին կապում է համաշխարհային առաջատար բրենդերի բարձրակարգ ապրանքների հետ՝ ընդլայնելով տեղական շուկան, ինչպես մանրածախ, այնպես էլ նիշային առևտրի ոլորտներում՝ բացառիկ առաջարկներով:

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Trainings
Trainings
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media