Get our free app. It won't take up space on your device

Պրոդուկտ / Brand մենեջեր

HAKHVERDYAN HOLDING

Location: Nor Nork, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Marketing, Advertising, PR, Production, Operations
Deadline:
11/19/2026

Նկարագրություն

Հախվերդյան Հոլդինգում անհրաժեշտ է Պրոդուկտ/Brand մենեջեր, ով պատասխանատու կերպով կիրականացնի Կազմակերպության Պրոդուկտի զարգացման, շուկայավարման ռազմավարությունների, մարքեթինգի և հաղորդակցության հետ կապված գործընթացները:

Պարտականություններ

  • Պրոդուկտի մատակարարման շղթայի կառավարում՝ ներքին և արտաքին շուկաների մոնիթորինգից մինչև վաճառք։
  • Պրոդուկտի զարգացման ռազմավարության մշակում և իրականացում։
  • Շուկայի, սպառողների պահանջների, մրցակիցների ուսումնասիրություն, տվյալների վերլուծություն, հաշվետվությունների կազմում։
  • Պրոդուկտի զարգացման ծրագրերի պլանավորում, ժամկետների սահմանում և վերահսկում։
  • Գործընկերների հետ համագործակցություն, նոր գործընկերների ներգրավում։
  • Արտասահմանյան գործընկերների հետ բանակցությունների իրականացում։
  • Ապրանքների ներմուծման համար արդյունավետ ռազմավարական պլանավորման մշակում և իրականացում։ Ապրանքների պատվերների իրականացում (import/expoert)։
  • Մարքեթինգային արշավների կազմակերպում և մասնակցություն, գովազդային, դիզայներական և վաճառքի թիմերի հետ սերտ համագործակցություն:
  • Պրեզենտացիաների, միջոցառումների, պրոմո-ակցիաների, գովազդների կազմակերպում:
  • Վաճառքների ցուցանիշների վերհսկում և հաշվետվությունների կազմում:
  • Բրենդի միասնական ոճի ու շուկայում դիրքավորման ապահովում:
  • Հաճախորդների հետ ակտիվ կապի պահպանում, արձագանքների հիման վրա թերությունների վերլուծություն և բարելավման ծրագրերի մշակում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն:
  • Հաղորդակցման և բանակցային հմտություններ:
  • Վերլուծական մտածողություն:
  • Ստեղծագործական մոտեցում:
  • Ժամանակի և նախագծերի կառավարում:
  • Տվյալների վերլուծության և հետազոտական գործիքների իմացություն
  • Թիմում աշխատելու կարողություն:
  • MS Office / Excel /իմացություն
  • Հայերենի, ինչպես նաև ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
  • Առնվազն 1-2 տարվա աշխ.փորձ շուկայական հետազոտությունների, վերլուծությունների ոլորտում:

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա,
  • Աշխատավայրը՝ Նոր-Նորք 4-րդ զ/ծ,
  • Արտոնություններ՝ անվճար ընդմիջման և կայանման հնարավորություն,
  • Ամսվա ընթացքում վճարովի հանգստյան օրեր,
  • Պարգևատրման համակարգ։
Company օverview
address
Address
Երևան, Թևոսյան 7 և Գրիբոյեդով 56
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 338 88242

«Հախվերդյան Հոլդինգ» ընկերությունն իր ոլորտում հանդիսանում է ամենախոշոր կազմակերպություններից մեկը Հայաստանում: Այն հիմնադրվել է 1991 թվականին` Վիլիկ Հախվերդյանի կողմից:

Ընկերությունն առաջին անգամ հայկական շուկային է ներկայացրել նոր տեխնոլոգիաներով արտադրված շենքերի արտաքին ֆասադների երեսապատման ալյումինե կոմպոզիտային պանելներ, դռների, պատուհանների, ինչպես նաև՝ ապակեպատ ֆասադների ալյումինե պրոֆիլներ, օրգանական ապակիներ, պոլիկարբոնատե թերթեր, արդյունաբերական նշանակության չժանգոտվող պողպատյա թիթեղներ և խողովակներ, գովազդային նշանակության նյութեր և մի շարք այլ ապրանքատեսակներ, որոնք նոր շունչ հաղորդեցին արդի շինարարության ոլորտներին:

Այժմ ընկերությունը հայկական շուկայում հանդես է գալիս ավելի քան 35 000 անուն ապրանքատեսականիով:

«Հախվերդյան Հոլդինգ» Ընկերությունը հանդիսանում է ոլորտի մի շարք հայտնի արտերկրյա ընկերությունների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որոնցից են` MARGA CIPTA (Ինդոնեզիա), DONJOY (Չինաստան), RITRAMA (Մեծ Բրիտանիա) ,MACROLUX (Շվեյցարիա), PALRAM (Իսրայել), PLASTILUX (Ռուսաստան) , FLEXIDOOR (Պորտուգալիա), ALCAN (Գերմանիա), ALCOTEK (Ռուսաստան)և այլն :

Ընկերությունը համագործակցում է նաև եվրոպական այլ հանրաճանաչ ընկերությունների հետ, ինչպես օրինակ` MACO (Ավստրիա), G-U (Գերմանիա), MEDOS (Լեհաստան), ALUMINCO (Հունաստան), և այլն:

Բացի վերոնշյալից, «Հախվերդյան Հոլդինգ» Ընկերությունը 1991- թվականից ի վեր մասնագիտացված է դռների և պատուհանների, ապակեպատ ֆասադների, ապակյա տանիքների և հատակների, բազրիքների, ապակյա կոնստրուկցիաների , արտաքին պաշտպանիչ շերտավարագույրների , ինչպես նաև՝ գովազդային վահանակների, տուփերի և տառերի պատրաստման մեջ:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free meals
Free meals
Reward system
Reward system
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media